USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+36

«Օդնոկլասնիկին» Facebook-ից հետո լուսանկարները ֆիլմի վերածելու ծառայություն գործարկեց

24.02.2014, 13:29
«Օդնոկլասնիկի» սոցցանցը գործարկեց Magisto ծառայությունը` օգտատերերի լուսանկարներով և տեսագրություններով ֆիլմ ստեղծելու համար, հաղորդում է newsru.com-ը` հղում անելով սոցցանցի մամուլի հաղորդագրությանը։

«Օդնոկլասնիկին» Facebook-ից հետո լուսանկարները ֆիլմի վերածելու ծառայություն գործարկեց

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Օդնոկլասնիկի» սոցցանցը գործարկեց Magisto ծառայությունը` օգտատերերի լուսանկարներով և տեսագրություններով ֆիլմ ստեղծելու համար, հաղորդում է newsru.com-ը` հղում անելով սոցցանցի մամուլի հաղորդագրությանը։

Ծառայությունն առաջարկում է օգտատերերին ընտրել լուսանկարները և տեսագրությունները, որոնցով պետք է ստեղծվի ֆիլմը։ Ֆիլմի ստեղծման համար անվճար թույլատրվում է օգտագործել մինչև 15 լուսանկար և 10 տեսագրություն։ Իսկ վճարովի «Պրեմիում» ակաունտը հնարավորություն է տալիս մեծացնել ֆիլմի համար օգտագործվող լուսանկարների քանակը` մինչև 30, տեսագրություններինը` մինչև 25։Նման ակաունտի արժեքը կազմում է ամսական 80 ռուբլի կամ տարեկան 260 ռուբլի, հաղորդում է Digit.ru-ն։

«Օդնոկլասնիկի»-ում ֆիլմ ստեղծելիս երկրորդ քայլը թեմայի ընտրությունն է, իսկ   եզրափակիչ քայլը` երաժշտության ընտրությունը։ Տվյալների մշակումը և 12 լուսանկարից ֆիլմի ստեղծումը տևում է մոտ մեկ րոպե։

Փետրվարի տեսանյութեր ստեղծելու ծառայություն գործարկեց Facebook սոցցանցը։ Ֆիլմը ստեղծվում է սոցցանցում օգտատիրոջ տեղադրած լուսանկարներից և կարգավիճակներից։–0–