USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 6, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+10

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը Facebook է վերադարձել

26.04.2012, 12:19
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանը վերաբացել է Facebook սոցիալական ցանցի իր էջը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը Facebook է վերադարձել
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանը վերաբացել է Facebook սոցիալական ցանցի իր էջը:

Հայրապետյանն էջը փակել էր մարտի սկզբին՝ այդ քայլը բացատրելով մի քանի օգտատերերի կողմից իր էջում պարբերաբար տեղադրվող վիրավորական մեղադրանքներով:

Հայրապետյանի էջը մեջ ճանաչում ուներ հատկապես ֆուտբոլասերների մոտ:

Սոցցանցի ակտիվիստները խնդրել են ՀՖՖ նախագահին չհեռանալ ցանցից, քանի որ դա շփման յուրօրինակ ձև է:

«Ես էջս բացել եմ իմ համար շատ սիրելի մարդու և բազմաթիվ երկրպագուների խնդրանքով»,- նշել է Հայրապետյանը:

 Նա նաև ներողություն է խնդրել ժամանակավոր դադարի համար:

Հայրապետյանի վերադարձը սոցիալական կայք մեծ իրարանցում է բարձրացրել ֆուտբոլասերների շրջանում:--0-