USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
եղանակը
Երևանում
+7

Հայաստանում ինտերնետի զարգացման մակարդակը բավական բարձր է, սակայն դեռ ամբողջովին հասանելի չէ մարզերի համար. փորձագետ

09.10.2013, 14:29
Հայաստանում ինտերնետի զարգացման մակարդակը բավական բարձր է, սակայն դեռ ամբողջովին հասանելի չէ մարզերում, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց «Ինտերնետ հանրություն» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը։
Հայաստանում ինտերնետի զարգացման մակարդակը բավական բարձր է, սակայն դեռ ամբողջովին հասանելի չէ մարզերի համար. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ինտերնետի զարգացման մակարդակը բավական բարձր է, սակայն դեռ ամբողջովին հասանելի չէ մարզերում, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց «Ինտերնետ հանրություն» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը։

«Թափանցելիության մակարդակն աճել է, ինչը պայմանավորված է ինտերնետի արժեքի և օպտիկամանրաթելային մալուխի ներգրավմամբ, որոնք լայնորեն  ներդրվում են Հայաստանի բոլոր մարզերում»,– ասաց Մկրտումյանը։

Ըստ նրա` խնդիրը ոչ այնքան արժեքով է պայմանավորված, որքան բնակչության գնունակության ցածր մակարդակով։

«Օպերատորների կողմից առաջարկվող սակագները բավական ընդունելի են, և կարելի է հարմար տարբերակ գտնել, սակայն մարզի բնակիչների համար այն դեռևս մեծ խնդիր է, քանի որ նրանց կյանքի ցածր մակարդակի պայմաններում ավելի առաջնահերթ ծախսեր կան»,– ասաց Մկրտումյանը։

Ըստ նրա` գոյություն ունի բնակչության կատեգորիա, որին անհրաժեշտ է դիֆերենցված կերպով շատ ցածր գներ տրամադրել։ Փորձագետը նշեց, որ եթե Երևանում վճարի հետ կապված խնդիր չկա, ապա սահմանամերձ մարզերում անհրաժեշտ է շատ ցածր գնով հատուկ գնային առաջարկներ զարգացման և ստեղծել, ինչն անմիջապես կբարձրացնի մարզերում ինտերնետի ներթափանցումը։
 
«Ինտերնետ հանրություն» ՀԿ–ի տվյալների համաձայն` Հայաստանում ինտերնետի ներթափանցման մակարդակը կազմում է 56,9 տոկոս։ Երևանում ինտերնետի ներթափանցման ցուցանիշը 60,5 տոկոսից ավելի է, մարզերում 48 տոկոս է։ Ինչ վերաբերում է մարզերում գրանցված ակտիվությանը, ապա ներթափանցման առավել բարձր տոկոս է գրանցվել Երևանին մոտ գտնվող մարզերում` Կոտայքում` 58,6 տոկոս և Արարատում` 53,1 տոկոս։–0–