USD
373.81
EUR
440.91
RUB
4.8999
GEL
138.96
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+10

Հայաստանյան թոփ լրատվական կայքերի դեմ հարձակումներ են իրականացվում. տեղեկատվական անվտանգության փորձագետը կոչ է անում եռապատկել զգոնությունը

03.08.2023, 10:59
Հարձակվողները ներկայանում են որպես թուրքական հաքերային խմբավորում
Հայաստանյան թոփ լրատվական կայքերի դեմ հարձակումներ են իրականացվում. տեղեկատվական անվտանգության փորձագետը կոչ է անում եռապատկել զգոնությունը
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանյան թոփ լրատվական կայքերի դեմ հարձակումների շարք է իրականացվում, զգուշացնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը։

Հարձակվողները ներկայանում են որպես թուրքական հաքերային խմբավորում:

«Կայքերի ադմիններին կոչ եմ անում եռապատկել զգոնությունը, միացնել երկգործոն անվտանգություն, ստուգել բեքափները, կարգավորել հրե-պատերը՝ firewall-ները և ավելորդ պորտերը սերվերների վրա փակել», – զգուշացրել է Պապյանը Facebook–յան իր էջում։–0–