USD
362.55
EUR
407.29
RUB
4.3363
GEL
139.25
2026 թ. հոկտեմբերի 2, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները

05.03.2024, 22:34
Instagram–ում և Facebook–ում տեղի է ունեցել գլոբալ խափանում, որը զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/ԱՌԿԱ/․ Instagram–ում և Facebook–ում տեղի է ունեցել գլոբալ խափանում, որը զգացել են նաև Հայաստանի բնակիչները։

Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի մի շարք երկրների օգտատերեր բողոքում են, որ չեն կարողանում մուտք գործել Facebook։ Չի օգնում գաղտնաբառի վերականգնումը էլեկտրոնային փոստի կամ բջջային հեռախոսահամարի միջոցով։

Downdetector ծառայությունը գրանցում է ավելի քան 30 հազար բողոք Instagram-ի հետ կապված խնդիրների և ավելի քան 300 հազար՝ Facebook-ի հետ կապված խնդիրների պատճառով։

Խափանումներ են գրանցվում նաև WhatsApp–ում։–0–