USD
366.68
EUR
418.75
RUB
4.6568
GEL
139.5
2026 թ. հուլիսի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Ադրբեջանցիները կոտրել են ավելի քան 200 հայկական կայք. Մեդիափորձագետ

13.10.2022, 16:00
Գիշերը ադրբեջանցիք 2 հարյուրից ավել հայկական կայք են կոտրել
Ադրբեջանցիները կոտրել են ավելի քան 200 հայկական կայք. Մեդիափորձագետ
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Գիշերը ադրբեջանցիք 2 հարյուրից ավել հայկական կայք են կոտրել։

Այս մասին հայտնել է մեդիափորձագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանը Facebook-յան իր էջում:

«Ամենայն հավանականությամբ լոմել են հոսթինգը, ոչ թե կայքերը հատ-հատ: Կարևոր կայքերից են Արցախի ֆիննախը, Գյումրվա համայնքապետարանը, Հարավկովկասյան երկաթուղի, վառելիքի խոշորագույն մատակարարներից մեկի, Արցախի աուդիտորական պալատի, Բյուրականի աստղադիտարանի կայքերը և ոչ միայն», - նշել է Մարտիրոսյանը:-0-