USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
եղանակը
Երևանում
+9

«ԱՐՄԵՆՏԵԼԸ» 512ԿԲ/Վ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԻՆՏԵՐՆԵՏ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

20.10.2011, 20:32
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Hi-Line ծառայության «Մեգա Best» 512կբ/վ թողունակությամբ նոր անսահմանափակ սակագնային փաթեթի գործարկման մասին:
«ԱՐՄԵՆՏԵԼԸ» 512ԿԲ/Վ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ  ՆՈՐ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԻՆՏԵՐՆԵՏ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Hi-Line ծառայության «Մեգա Best» 512կբ/վ թողունակությամբ նոր անսահմանափակ սակագնային փաթեթի գործարկման մասին: Վերը նշված անսահմանափակ սակագնային փաթեթի ամսավճարը կազմում է 3000 դրամ, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Ֆիզիկական և իրավաբանական անձիք, կնքելով համապատասխան պայմանագիր, կստանան անվճար ADSL-մոդեմ և ծառայությունից առաջին ամիսն անվճար օգտվելու հնարավորություն:

««ԱրմենՏել» ընկերությունը, որպես կապի միասնական օպերատոր,  հեռահաղորդակցության շուկայում ինտերնետի զարգացման և նոր մտքերի իրականացման առաջատարն է: «Մեգա Best» սակագնային փաթեթը վերը նշվածի վառ օրինակներից մեկն է: Այժմ Հայաստանի բնակիչները կարող են միանալ կայուն, որակյալ և ամենակարևորը մատչելի Beeline  ինտերնետին առանց որևէ ծախսի: Վստահ եմ, որ մեր հաճախորդները կգնահատեն կայուն արագությամբ և մատչելի գնով Ինտերնետում աշխատելու հարմարավետությունը»-, նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Մեգա Best» անսահմանափակ սակագնային փաթեթին կարող են միանալ ինչպես նոր, այնպես էլ հին բաժանորդները, եթե վերջիններիս մոտ ավարտվել է գործող պայմանագրով նախատեսված պայմանագիրը չխզելու ժամկետը: Պայմանագրի գործողության ողջ ընթացքում բաժանորդը կարող է վերակնքել իր պայմանագիրը և անցնել դեպի ավելի բարձր արագություն ապահովող  «Մեգա» սակագնային փաթեթ: Պայմանագրի կնքմանը հաջորդող 18 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է «Մեգա Best» սակագնային փաթեթի և Hi-Line 512 սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար, ինչպես նաև մոդեմի արժեքը:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ: ($1 – 377,45 դրամ):  --0-