USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+6

«ԱրմենՏել» ընկերությունն իջեցնում է մեծածախ ինտերնետի սակագինը

21.12.2010, 20:55
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Beeline) հայտարարում է մեծածախ Ինտերնետի սակագնի էական իջեցման մասին, հայտարարում է ընկերության մամուլի ծառայությունը:
«ԱրմենՏել» ընկերությունն իջեցնում է մեծածախ ինտերնետի սակագինը

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Beeline) հայտարարում է մեծածախ Ինտերնետի սակագնի էական իջեցման մասին, հայտարարում է ընկերության մամուլի ծառայությունը:

Միջազգային TCP/IP տրաֆիկի նոր սակագներից կարող են օգտվել այն իրավաբանական անձիք, ովքեր ունեն տվյալների փոխանցման և Ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման արտոնագիր:

Մեկ տարի և ավել պայմանագիր կնքելու դեպքում միջազգային TCP/IP տրաֆիկի տարանցիկ ծառայություներից օգտվելու մեկ մեգաբիթ երաշխավորված սիմետրիկ Ինտերնետ ծառայության ամսական արժեքը կկազմի 78000 դրամ:

Ավելի քան 30Մբ/վ թողունակությամբ կապուղի ձեռք բերելու դեպքում 1Մբ/վ կարժենա 75600դրամ: Մեկ մեգաբիթի արժեքն ավելի քան 100Մբ/վ թողունակությամբ կապուղի ձեռք բերելու դեպքում կլինի 68400դրամ:

Եթե գնորդը ձեռք է բերում ավելի քան 300Մբ/վ թողունակությամբ կապուղի, ապա այդ դեպքում յուրաքանչյուր մեգաբիթը կարժենա 62400դրամ:

Մինչև մեկ տարի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում մեկ մեգաբիթ երաշխավորված սիմետրիկ Ինտերնետ ծառայության ամսեկան արժեքը կկազմի 90000դրամ: Բոլոր ներկայացված գները ներառում են ԱԱՀ:

«Հանդիսանալով Հայաստանի ազգային օպերատոր և ներկայացուցիչ խոշորագույն հեռահաղորդակցության ոլորտի՝ «ԱրմենՏել» ընկերությունը գիտակցում է առաջատարի իր դերը երկրի կապի ոլորտի զարգացման համար: Մենք պատրաստակամ ենք առաջարկել Ինտերնետի նոր մատչելի սակագներ մատակարարներին», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«ԱրմենՏել» ընկերությունն Ինտերնետ է ներկրում հինգ անկախ միջազգային կապուղներով:

ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) մտնում է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի մեջ, որն ընդգրկում է ձայնային կապի ծառայություններ, կապի տելեմատիկ ծառայություններ, տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ: «Վիմպելկոմ» ընկերությունների խումբը ներառում է Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Հայաստանում, Ղրղզստանում, Վիետնամում և Կամբոջայում կապի ծառայություններ մատուցող ընկերություններ, որոնք ընդգրկում են շուրջ 345 մլն ընդհանուր բնակչությամբ տարածքներ

Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: «Վիմպելկոմ» ԲԲԸ-ն առաջին ռուսական ընկերությունն է, որը գրանցվել է Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով: 2010թ-ի ապրիլին, երբ միավորվեցին «Վիմպելկոմ» ԲԲԸ և «Киевстар»-ի բաժնետոմսերի փաթեթները` ձևավավորվելով «Վիմպելկոմ Լթդ»  հոլդինգային ընկերությունը, VIP ծածկագիրը վերագրանցվեց «Վիմպելկոմ Լթդ»-ի:

«Վիմպելկոմ» ընկերությունների խումբն առաջարկում է ամրակացված և շարժական կապի ինտեգրված ծառայություններ, միջազգային և միջքաղաքային, ինչպես նաև տվայների փոխանցման ծառայություններ, անլար և լարային ինտերնետ հասանելիություն, ներառյալ օպտիկամանրաթելային հասանելիության տեխնոլոգիաներ, WiFi և երրորդ սերնդի ցանց: «Վիմպելկոմ»-ի հաճախորդների և գործընկերների թվում են անհատ անձինք, փոքր, միջին և խոշոր ձեռնարկություններ, միջազգային կորպորացիաներ և կապի օպերատորներ:--0—