USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
եղանակը
Երևանում
+9

ORANGE ARMENIA ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՃՇԳՐՏԵԼ Է ԻՆՏԵՐՆԵՏ-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐ ՍԱԿԱԳՆԵՐԸ

10.11.2009, 23:42
Orange Armenia ընկերությունը ճշգրտումներ է կատարել ինտերնետ ծառայությունների իր սակագների կապակցությամբ:
ORANGE ARMENIA ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՃՇԳՐՏԵԼ Է ԻՆՏԵՐՆԵՏ-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐ ՍԱԿԱԳՆԵՐԸ

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Orange Armenia ընկերությունը ճշգրտումներ է կատարել ինտերնետ ծառայությունների իր սակագների կապակցությամբ:

Ինչպես երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, ինտերնետի շուկայում ընկերության առաջարկած ծառայություններից մեկի, մասնավորապես, «Ինտերնետն այժմ» մոդեմի և դրա հետ առաջարկվող ծառայությունների կապակցությամբ մամուլում թյուր տեղեկատվություն է տարածվել:

«Կարևորելով մեր ապագա բաժանորդների լավ տեղեկացված լինելը` կցանկանայինք մի քանի ճշգրտումներ կատարել»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, «Ինտերնետ Հիմա» մոդեմը 1 տարով բաժանորդագրվելու դեպքում տրամադրվում է ընդամենը 1 դրամով: Սա մոդեմը զեղչված գնով ձեռք բերելու միակ պայմանն է, որևէ այլ ծախս կամ դեպոզիտ չի նախատեսվում:

Մոդեմն առանց բաժանորդագրության ձեռք բերելու դեպքում կարժենա 35.000 դրամ, սակայն սարքը կարելի է օգտագործել միայն Orange-ի ցանցում:

Ինչ վերաբերում է սակագնային պլաններին, ապա դրանք երեքն են, և դրանցից յուրաքանչյուրը տալիս է որոշակի ծավալով գերարագ ինտերնետ:

Օրինակ` 9000 դրամ ամսական բաժանորդագրության դիմաց բաժանորդը ստանում է 3 ԳԲ գերարագ ինտերնետ: Սակայն այս ծավալը սպառվելուց հետո ինտերնետ կապը չի ընդհատվում, բաժանորդները շարունակում են օգտվել ինտերնետից առանց սահմանափակման` արդեն ստանդարտ 128 Կբ/վ արագությամբ:

Ինտերնետ առաջարկները նաև ներառում են կարճ հաղորդագրությունների անվճար փաթեթներ:

«Փաստորեն բաժանորդը վճարում է գերարագ ինտերնետի իր ամսական ծավալի համար և ստանում է անսահմանափակ ինտերնետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Orange Armenia բջջային օպերատորը նոյեմբերի 5-ից մտավ բջջային կապի հայկական շուկա և սկսեց տրամադրել բջջային կապ և ինտերնետ ծառայություններ։ France Telecom-ի 100 տոկոսանոց դուստր Orange Armenia-ն 5 տարի ժամկետով և  երկարաձգման ևս 10 տարի ժամկետով վերջնական լիցենզիա ստացավ 2008 թվականի նոյեմբերի 19-ին։--0--