MOBBIS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍԵԼ Է SMS ԵՎ WAP-PUSH ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՆՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. Mobbis ընկերությունը հայտարարել է իր MOBBIS SMS GATEWAY նոր ապրանքատեսակի անվճար բետա-թեստավորման մեկնարկի մասին:
Ինչպես նշված է հաղորդագրությունում, MOBBIS SMS GATEWAY ծրագիրն ապահովում է SMS և WAP-push հաղորդագրությունների փոխանակումը և դրանց ընդունման ու փոխանցման հնարավորություն է ընձեռում բազմաթիվ առանձին ալիքների միջև հաղորդակցություն հաստատելու միջոցով:
MOBBIS SMS GATEWAY-ը ներառում է միաժամանակյա աշխատանքի հնարավորություն` SMPP և HTTP կապի ալիքներում:
Տվյալ ծրագիրը կարող է մշակել վայրկյանում մինչև 100 SMS հաղորդագրություն՝ միաժամանակ հանդես գալով ինչպես SMPP/HTTP-client, այնպես էլ SMPP/HTTP-server:
Մասնագետների պնդմամբ՝ ներկայումս համակարգը թեստավորվել է օրական ավելի քան 100 հազար SMS հաղորդագրությունների մշակման միջոցով:
Այն ունի հարմար բիլինգային համակարգ, իրական ժամանակի ռեժիմում վիճակագրության տրամադրման, ալիքների վիճակի միաժամանակյա մոնիտորինգի, մեկ օրում մշակված հաղորդագրությունների հանրագումարային թվի e-mail ծանուցման համակարգեր:
Ներկայումս MOBBIS SMS GATEWAY-ը թեստավորվել է Windows համակարգում SQL server 2005-ի և .NET framework 3.5-ի օգնությամբ, ունի օգտագործման համար շատ պարզ և հարմարավետ ինտերֆեյս:
Ծրագրի մշակումը սկսվել է 2008թ.-ի դեկտեմբեր ամսից, չնայած առաջին անգամ թեստավորվել է դեռևս 2007թ.-ի վերջում:
Ծրագրի վերջնական տարբերակը կթողարկվի 2010թ. սկզբից ոչ ուշ: --0--