USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+10

«Արմենտել» ընկերությունը հայտարարել է հայաստանում լայնաշերտ ինտերնետ ծառայությունների նոր սակագնայւն փաթեթների մասին

10.11.2008, 17:12
«ԱրմենՏել» (ապրանքանիշը՝ Beeline) ընկերությունը հայտարարել է Հայաստանում լայնաշերտ ինտերնետ (Hi-Line) ծառայությունների նոր սակագնային փաթեթների մասին։
«Արմենտել» ընկերությունը հայտարարել է հայաստանում լայնաշերտ ինտերնետ ծառայությունների նոր սակագնայւն փաթեթների մասին

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմետՏել» (ապրանքանիշը՝ Beeline) ընկերությունը հայտարարել է Հայաստանում լայնաշերտ ինտերնետ (Hi-Line) ծառայությունների նոր սակագնային փաթեթների մասին։  

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից, նոյեմբերի 5-ից ֆիքսված հեռախոսակապի այն բաժանորդներին, ովքեր օգտվում են Hi-Line ծառայությունից, առաջարկվում են նոր սակագնային փաթեթներ` Hi-Line Unlimited 128՝ 8 000 դրամ ամսական (ներառյալ ԱԱՀ)Hi-Line Unlimited 512՝ 20 000 դրամ ամսական (ներառյալ ԱԱՀ)։

Մինչ այս ընկերությունում արդեն գործում էին սակագնային փաթեթներ՝ Hi-Line Unlimited 256՝ 12 հազ. դրամ և Hi-Line Unlimited 1024՝ 30 հազ. դրամ։
«Ժամանակակից ADSL տեխնոլոգիայի վրա հիմնված Hi-Line ծառայության միջոցով ֆիքսված ցանցի բաժանորդները, վճարելով ֆիքսված ամսական վարձ, կունենան տվյալների փոխանցման մատչելի ծառայություն, բարձր արագությամբ միացում Ինտերնետ ցանցին, հուսալի մուտք դեպի Ինտերնետ` առանց օգտագործվող ծավալների սահմանափակումների և միաժամանակ ազատ հեռախոսագիծ», - տեղեկացրեցին ընկերությունից։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն Վիմպելկոմ» («Beeline» ապրանքանիշ) ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» մատուցում է  ֆիքսված (շուրջ 650 հազ. բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ) ծառայություններ։ ($1 – 304,41 դրամ):-0-