USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
եղանակը
Երևանում
+9

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ ԱՆՎՃԱՐ ՕՆ-ԼԱՅՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆ Է ՍԿՍԵԼ ԱՇԽԱՏԵԼ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ

09.04.2009, 21:10
Աշխարհում առաջին՝ բոլոր օգտագործողների համար անվճար օն-լայն համակարգիչն է սկսել աշխատել ինտերնետում հինգշաբթի, Մոսկվայի ժամանակով ժամը 11։00-ից։
ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ ԱՆՎՃԱՐ ՕՆ-ԼԱՅՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆ Է ՍԿՍԵԼ ԱՇԽԱՏԵԼ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Աշխարհում առաջին՝ բոլոր օգտագործողների համար անվճար օն-լայն համակարգիչն է սկսել աշխատել ինտերնետում հինգշաբթի, Մոսկվայի ժամանակով ժամը 11։00-ից։  Տվյալների ամպային մշակման տեխնոլոգիայով աշխատող icloud բացառիկ օպերացիոն համակարգի գործարկման մասին հայտարարել է Նյու Յորքում գործող շվեդական Xcerion ընկերությունը, միաժամանակ նախագիծը ներկայացվել է Լինչեպինգում (Շվեդիա), հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ամպային տեխնոլոգիաները» օգտագործողին առանց սեփական համակարգչի փաստացի առկայության ծրագրային ապահովման տրամադրման ինտերնետ-ծառայություն է։ Նմանատիպ ծառայություններ են տրամադրում նաև այլ աշխարհահռչակ համակարգեր, սակայն այնտեղ անվճար են միայն ոչ մեծ բազային փաթեթները, մինչդեռ տարեկան 50 դոլար վճարը գանձվում է արդեն փաթեթի համար 25 մեգաբայթ չափով էլեկտրոնային փոստարկղի հետ։

Իսկ iсloud բաց տարբերակը, ինչպես ասվում է «ՌԻԱ Նովոստի» ստացված ընկերության մամուլի հաղորդագրությունում, անվճար 3 գիգաբայթ հիշողության է տրամադրում ինտերնետում փաստաթղթեր, լուսանկարներ և երաժշտություն ավտանգ պահելու համար։

Դրանց, ինչպես նաև ըկերների հետ շփվելու հասանելիությունը ինչպես անձնական համակարգչից, կարելի է ստանալ ինտերնետի ելքով ցանկացած սարքից։ Բացի այդ, այդ փաթեթը ներառում է 30 անվճար ծրագրեր՝ ներառյալ գրասենյակային ներդիրները, էլեկտրոնային փոստը, երաժշտությունը, վիդեո և հաղորդագրությունների ակնթաթթային փոխանակումը, խաղերը, համատեղ գործողությունների հնարավորությունները ցանցում և ծրագրերի մշակումները, 20 անվճար վիջեթ, անվճար պահուստային պատճենահանում անվտանգ պահպանման տրամադրման համար՝ ներառյալ WedDav-ն։

Միաժամանակ icloud-ը ներբեռնում չի պահանջում և աշխատում է Internet Explorer կամ Firefox սովորական բրաուզերներից։ Վիրտուալ համակարգչին տիրանալու համար պետք է գրանցվել http://icloud.com կայքում։ Ընդ որում ծառայությունները հասանելի են ռուսերեն, ինչպես նաև անգլերեն, չինարեն, իսպաներեն, պորտուգալերեն, գերմաներեն, շվեդերեն և ֆիլիպիներեն լեզուներով։ -0-