USD
376.62
EUR
434.96
RUB
4.7679
GEL
139.9
2026 թ. ապրիլի 7, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

«BIT անսահմանափակ» ծառայության շնորհիվ VivaCell-MTS–ի կանխավճարային բաժանորդները կարող են բջջային հեռախոսից օգտվել անսահմանափակ ինտերնետից

22.05.2013, 17:50
VivaCell-MTS–ը կանխավճարային առաջարկում է «BIT անսահմանափակ» ծառայությունը, որի շնորիվ բաժանորդները կարող են բջջային հեռախոսից օգտվել անսահմանափակ ինտերնետից` ֆիքսված գումարի դիմաց:
«BIT անսահմանափակ» ծառայության շնորհիվ VivaCell-MTS–ի կանխավճարային բաժանորդները կարող են բջջային հեռախոսից օգտվել անսահմանափակ ինտերնետից
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS–ը կանխավճարային առաջարկում է «BIT անսահմանափակ» ծառայությունը, որի շնորիվ բաժանորդները կարող են բջջային հեռախոսից օգտվել անսահմանափակ ինտերնետից` ֆիքսված գումարի դիմաց:

Ներկայում առաջարկվում է ծառայության «BIT30» տարբերակը` 30 օր գործողության ժամկետով և 2500 դրամ արժողությամբ: Ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *777*30#: Տրամադրվող անսահմանափակ ինտերնետի առավելագույն արագությունն է 384 Կբիթ/վրկ:

Ծառայության կարգավիճակը կարելի է ստուգել՝ ուղարկելով *777# հրահանգը:

Ինչպես նշվածէ հաղորդագրության մեջ, ինտերնետ-փաթեթի առկայության դեպքում հնարավոր չէ ակտիվացնել «BIT անսահմանափակե ծառայությունը և հակառակը` «BIT անսահմանափակե ծառայությունից օգտվելիս հնարավոր չէ ակտիվացնել ինտերնետ-փաթեթ:

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: –0–