USD
376.97
EUR
444.71
RUB
4.9091
GEL
140.91
2026 թ. փետրվարի 24, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Youtube-ը սկսում է Հայաստանում մոնետիզացիայի գործիքի ակտիվացումը. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

Այսօր, 10:11
Հիմա թեստավորման աշխատանքներ են տեղի ունենում, ասել է Փաշինյանը. ՎԻԴԵՈ
Youtube-ը սկսում է Հայաստանում մոնետիզացիայի գործիքի ակտիվացումը. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Youtube-ի մոնետիզացիային՝ կից հրապարակած տեսանյութում հայտնել, որ այժմ թեստավորման աշխատանքներ են տեղի ունենում։

«Թերևս, նկատել եք, որ Հայաստանում Youtube-ի հոլովակների արանքում սկսել են ի հայտ գալ գովազդային հոլովակներ։ Սա նշանակում է, որ պայմանավորվածության համաձայն՝ Youtube-ը սկսում է Հայաստանում մոնետիզացիայի գործիքի ակտիվացումը, և հիմա թեստավորման աշխատանքներ են տեղի ունենում»,-ասել է նա՝ ընդգծելով, որ սա լավ լուր է բոլոր այն մարդկանց համար, որոնք մտածում են, որ վիզուալ բովանդակությամբ կարող են վաստակել։

Փաշինյանի խոսքով, այդ գովազդները նշանակում են, որ համապատասխան ալիքների տերերը կարող են նաև գումարներ վաստակել։

«Սրանով մենք շատ կարևոր քայլ ենք կատարում գլոբալ աշխարհին ինտեգրվելու ուղղությամբ։ Նաև շատ կարևոր է արձանագրել, որ Youtube-ը բավականին բարձր չափանիշներ ունի տեսողական բովանդակության վերաբերյալ, ինչը հույս է ներշնչում, որ այս գործիքի կիրառմամբ մեզ մոտ նաև տեսողական բովանդակության որակը կլավանա»,-ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ տեսողական բովանդակություն ստեղծող մարդկանց համար վաստակի նոր աղբյուր է առաջանում, ինչի առիթով կարող ենք այդ մարդկանց շնորհավորել և հույս հայտնել, որ այդ բովանդակությունը կլինի հնարավորինս գիտելիքահենք, գեղագիտահենք։

«Եվ, իհարկե, հույս ունենք, որ այն կնպաստի մեր հանրային հարաբերությունների բարելավմանը»,- եզրափակել է Փաշինյանը։

Ավելի վաղ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Հայաստանում YouTube–ի մոնետիզացիան, ամենայն հավանականությամբ, կակտիվացվի ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին։