Yota Devices-ը պլանշետ է մշակում
01.06.2015,
13:58
Ռուսական Yota Devices ընկերությունը, որը նախկինում սմարթֆոններ էր թողարկում, ներկա պահին պլանշետ է ստեղծում։ Այդ մասին «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում ասել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, գրում է Lenta,ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Ռուսական Yota Devices ընկերությունը, որը նախկինում սմարթֆոններ էր թողարկում, ներկա պահին պլանշետ է ստեղծում։ Այդ մասին «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում ասել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, գրում է Lenta,ru–ն։
«Աշխատում ենք պլանշետի վրա։ Ես արդեն տեսել եմ այն։ Այժմ նաև հետաքրքիր նորույթ է լինելու. դրա վրա հեռախոս ես դնում, և այն լիցքավորվում է»,– ասել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե երբ կթողարկվի YotaPhone–ի նոր երրորդ մոդելը, Չեմեզովն ասել է, որ դա կարող է տեղի ունենալ 2016թ.–ի փետրվարին։ «Ես այն արդեն տեսել եմ, այն ավելի լավ և ժամանակակից է ստացվել»,– ասել է նա։ Ընթացիկ տարվա վերջին կներկայացվի սմարթֆոնի բյուջետային տարբերակը։
Պատմելով արտասահմանյան շուկաներ դուրս գալու մասին` Չեմեզովը հիշեցրել է, որ մայիսի վերջին կսկսվի արտադրանքի վաճառքը Չինաստանում։ «Չինացի գործընկերների հետ պայմանագրերը թույլ են տալիս համոզվածությամբ խոսել տարածաշրջանում արտադրանքի բարձր պոտենցիալի և սպառողական էլեկտրոնիկայի ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը զարգացնելու չինական կողմի ցանկության մասին»,– ասել է նա։
YotaPhone 2–ը ներկայացվել է Մոսկվայում 2014թ.–ի դեկտեմբերի 2–ին։ Նոր սմարթֆոնի հիմնական տարբերությունը մրցակից սմարթֆոններից դարձել է երկրորդ էկրանի առկայությունը։ Կիրառվել է E-Ink տեխնոլոգիան, որը թույլ է տալիս պահպանել պատկերն առանց էներգիայի ծախսի։ Սմարթֆոնը նաև ստացել է նորացված դիզայն, ավելի հզոր միջուկ և սենսորային էկրան` էլեկտրոնային թանաքով։
Ռուսական շուկայից բացի, սմարթֆոնը հասանելի է Չինաստանում, ԱՄՆ–ում, Եվրոպայի 22 երկրում, ինչպես նաև` Պարսից ծոցի որոշ պետություններում։ Ներկա պահին YotaPhone–ի վաճառքի մեկնարկի մասին բանակցություններ են ընթանում Լատինական Ամերիկայի երկու երկրներում։-0-