Twitter–ը See it կոճակ կգործարկի հեռուստաշոու դիտելու համար
10.10.2013,
13:17
Twitter միկրոբլոգների ծառայությունը հայտարարել է, որ գործընկերություն է հաստատել Comcast և NBCUniversal ամերիկյան մեդիաընկերությունների հետ, ինչը թույլ կտա ԱՄՆ–ի օգտատերերին հեռուստածրագիր կամ ֆիլմ դիտել և թերթել ալիքները անմիջապես թվիթ հաղորդագրություններից, գրում է digit.ru –ն` հղում անելով Twitter–ի կորպորատիվ բլոգին։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Twitter միկրոբլոգների ծառայությունը հայտարարել է, որ գործընկերություն է հաստատել Comcast և NBCUniversal ամերիկյան մեդիաընկերությունների հետ, ինչը թույլ կտա ԱՄՆ–ի օգտատերերին հեռուստածրագիր կամ ֆիլմ դիտել և թերթել ալիքները անմիջապես թվիթ հաղորդագրություններից, գրում է digit.ru –ն` հղում անելով Twitter–ի կորպորատիվ բլոգին։
Վերջին ամիսներին Twitter–ն ակտիվացրեց համագործակցությունը հեռուստաալիքների հետ։ Ավելի վաղ ծառայությունը պայմանավորվել էր Nielsen վերլուծական ընկերության հետ հեռուստաշոուի վարկանիշների գործարկման մասին` Twitter–ի քննարկումների հիման վրա և ընդլայնել Amplify ծրագիրը, որի արդյունքում այն մարդկանց, ովքեր միաժամանակ և հեռուստացույց են նայում, և օգտվում Twitter–ից, առավել նպատակային կոնտենտ է ներկայացվում։
Գործառույթն իրականացվում է See it («Նայել սա») կոճակի միջոցով, որն ինտեգրված է թվիթում։ Սեղմելով այն` Twitter–ից օգտվողը կարող է ինտերնետային միացում ունեցող հեռուստացույցով անցում կատարել դեպի տեսանյութերի կոնտենտ, հեռուստահավելվածի միջոցով տեսանյութ դիտել, ձայնագրել ծրագիրը կամ բրաուզերի կամ բջջային սարքի միջոցով առցանց դիտել հեռուստաշոուն։
Նոյեմբերից այդ գործառույթից կարող են օգտվել նրանք, ովքեր Comcast–ի Xfinity TV ծառայության վճարովի բաժանորդագրություն ունեն և այն հասանելի կլինի միայն NBCUniversal–ի ծրագրերի համար։ Սակայն Twitter–ը նախատեսում է համագործակցել նաև կոնտենտ արտադրող մյուս հեռուստաալիքների հետ։ Comcast–ը նույնպես օգտատերերին հնարավորություն կընձեռի անմիջապես Twitter–ից միացնել ալիքները, սակայն չի նշում` ինչպես է իրականացվելու այդ գործառույթը։
Բացի See it կոճակի ծանուցումից, Twitter–ը գովազդային գործընկերություն է կնքել NBCUniversal–ի հետ` Amplify ծրագրի շրջանակում։ Մեդիաընկերությունը կարող է թվիթ հաղորդագրություններում գովազդատուների կողմից հովանավորվող տեսանյութեր տեղադրել։ Հիշեցնենք, որ Twitter– ը, որի լսարանը գերազանցում է 218 միլիոնը, այժմ պատրաստվում է բորսայում բաժնետոմսերի առաջին հրապարակային տեղաբաշխում անցկացնել։ –0–