USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Սցենարների անիմացիայի «Կինոլեզու» տեխնոլոգիան կգործի հունվարի 13–ից

11.01.2013, 12:23
Տեքստային սցենարների անիմացիայի «Կինոլեզու»,  տեխնոլոգիան, որը մշակել է հայտնի կինոռեժիսոր և պրոդյուսեր Տիմուր Բեկմամբետովի «Բազելևս Իննովացիի» ընկերությունը` «Սկոլկովո» հիմնադրամի հետ համագործակցությամբ, ցանցի օգտագործողների համար հասանելի կլինի հունվարի 13–ից obosmeisya.ru կայքում, գրում է digit.ru–ն` հղում անելով կայքի մամուլի ծառայությանը։
Սցենարների անիմացիայի «Կինոլեզու» տեխնոլոգիան կգործի հունվարի 13–ից

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. Տեքստային սցենարների անիմացիայի «Կինոլեզու»,  տեխնոլոգիան, որը մշակել է հայտնի կինոռեժիսոր և պրոդյուսեր Տիմուր Բեկմամբետովի «Բազելևս Իննովացիի» ընկերությունը` «Սկոլկովո» հիմնադրամի հետ համագործակցությամբ, ցանցի օգտագործողների համար հասանելի կլինի հունվարի 13–ից obosmeisya.ru կայքում, գրում է digit.ru–ն` հղում անելով կայքի մամուլի ծառայությանը։

«Կինոլեզու» տեխնոլոգիան թույլ է տալիս օգտագործողին ավտոմատ ռեժիմով անիմացնել տեքստային կինոսցենարները։ Բավական է միայն հատուկ պատուհանի մեջ բառերով ներկայացնել գործողությունը, որը պետք է կատարի կերպարը, և ծրագիրը հրամանը կվերածի անիմացիոն հոլովակի։ Սերվիսի հիմքում ընկած ծրագրային ապահովումն ընդունակ է վերլուծել տեքստը, համադրել այն 3D-օբյեկտների բազայի հետ, իսկ այնուհետև տեղաբաշխել դրանք աշխատանքային դաշտում` ելնելով բնութագրությունից։ Obosmeisya.ru–ն կդառնա առաջին հրապարակային նախագիծը, որը կօգտագործի ավելի քան երկու տարի մշակման մեջ գտնվող տեխնոլոգիան։

Հունվարի 13–ից հասանելի կլինի obosmeisya.ru կայքի հատուկ բաժինը, որում պետք է գրել «Քրոմոսափիենս» նոր սերիալի հերոսների կյանքի դրվագ նկարագրող սցենարը։ 2-3 րոպե տևողությամբ կարճ դրվագները կլցնեն Paramount Comedy հեռուստաալիքի
ծրագրերի միջև ընկած եթերային ժամանակը։ «Կինոլեզուն» թույլ կտա սերիալի ստեղծմանը մասնակցել ցանկացած անձի, ով չի տիրապետում հատուկ հմտությունների, բայց հետաքրքիր մտքեր ունի։ -0-