USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Նախագծերի կառավարման ձեռնարկ է առաջին անգամ հրապարակվել Հայաստանում

09.02.2012, 18:05
«Նախագծերի կառավարման ուղեցույց» ձեռնարկի շնորհանդեսն է կայացել հինգշաբթի Երևանի VivaCell-MTS ընկերության գլխամասային գրասենյակում:
Նախագծերի կառավարման ձեռնարկ է առաջին անգամ հրապարակվել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Նախագծերի կառավարման ուղեցույց» ձեռնարկի շնորհանդեսն է կայացել հինգշաբթի Երևանի VivaCell-MTS ընկերության գլխամասային գրասենյակում:

Տասնութ գլխից բաղկացած ձեռնարկն առաջին անգամ հրատարակվել է Հայաստանում Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ՝ VivaCell-MTS ընկերության աջակցությամբ:

«Հայաստանի բազմաթիվ ընկերություններ չեն պատկերացնում, թե ինչ է նախագծերի կառավարումը, այդ իսկ պատճառով Ուղեցույցը կծառայի այդ բացի լրացմանը»,- շնորհանդեսի ընթացքում ասաց VivaCell-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նա միաժամանակ նշեց, որ հայկական բոլոր բուհերը մարքեթինգի ուսումնական ծրագրերում որպես առանձին առարկա պետք է ընդգրկեն նախագծերի կառավարումը (project management), իսկ տվյալ ձեռնարկը կարող է օգտագործվել որպես դասագիրք:

Գլխավոր տնօրենը հայտնեց նաև, որ VivaCell-MTS-ը Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիայի հետ համատեղ 2011 թվականի հուլիսից Հայաստանի տարբեր բուհերում ուսուցողական դասընթացներ է անցկացրել դասախոսների և մարքեթոլոգ-ուսանողների համար, և նրանցից լավագույնները հավաստագրեր են ստացել:

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-