YouTube–ի համահիմնադիրը նոր տեսածառայություն կգործարկի
12.03.2013,
13:49
YouTube տեսահոսթինգի հիմնադիրներից մեկը` Չադ Հյորլին, հայտարարել է, որ տեսանյութերի նոր պորտալ է ստեղում, գրում է tasstelecom.ru` հղում անելով Adweek–ին։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. YouTube տեսահոսթինգի հիմնադիրներից մեկը` Չադ Հյորլին, հայտարարել է, որ տեսանյութերի նոր պորտալ է ստեղում, գրում է tasstelecom.ru` հղում անելով Adweek–ին։
Տեխասում անցկացված South be Southwest /SXSW/ համաժողովի ժամանակ նա ասել է. «Կուզենայի, որ համաժողովը մեկ ամիս ուշ կազմակերպվեր, այդ ժամանակ ես կկարողանայի ներկայացնել իմ նոր արտադրանքը»։
Արդեն 6.5 տարի է անցել այն օրից, երբ Google ընկերությունը 1.65 մլրդ դոլարով գնեց YouTube։
Հյորլին մանրամասներ չներկայացրեց, սակայն նշեց, որ նոր պորտալը հիմնված կլինի, առաջին հերթին, տեսանյութերի վրա և մարդկանց միասին աշխատելու և կոնտենտ ստեղծելու հնարավորություն կտա։
Նախորդ տարվա ապրիլին Հյորլին ներկայացրել էր Zeen ծառայությունը, որը թույլ է տալիս «գեղեցիկ ամսագրեր բացել և ստեղծել»։ Zeen–ի բետա–տարբերակը գործարկվել է հուլիսին։-0-