USD
377.59
EUR
438.31
RUB
4.8168
GEL
138.06
2026 թ. մարտի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

OpenChip-ի ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել այցելելու Հայաստան

Այսօր, 18:52
Քննարկվել են Հայաստանի զարգացող տեխնոլոգիական էկոհամակարգում և կիսահաղորդչային տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հաստատման հնարավորությունները
OpenChip-ի ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել այցելելու Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/ԱՌԿԱ/․ «Համաշխարհային բջջային կոնգրեսի» (MWC Barcelona) շրջանակում ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել կիսահաղորդչային տեխնոլոգիաների ոլորտում առաջատար OpenChip ընկերության ղեկավար կազմի հետ՝ ընկերության ռազմավարական դաշինքների փոխնախագահ Թերեզ Ժամայի և ապարատային ճարտարապետության գլխավոր պատասխանատու Վիոլանտե Մոսքիանոյի գլխավորությամբ։

Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի զարգացող տեխնոլոգիական էկոհամակարգում և կիսահաղորդչային տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հաստատման հնարավորությունները։

Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի ինժեներական մեծ ներուժը և այն պետական նախաձեռնությունները, որոնք աջակցում են կիսահաղորդչային տեխնոլոգիաների ոլորտում նոր սերնդի մասնագետների պատրաստմանը։ Ռուբեն Սիմոնյանը հատուկ ընդգծել է հայաստանյան համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների դերը որպես որակյալ կադրային բազա միջազգային ընկերությունների համար։

OpenChip-ի ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել այցելելու Հայաստան՝ ծանոթանալու մեր երկրի տեխնոլոգիական ձեռքբերումներին, իրականացվող ծրագրերին և քննարկելու հետագա գործակցության հեռանկարները։