USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Google–ը վիրտուալ կտակների ծառայություն է բացել

12.04.2013, 13:05
Google որոնողական համակարգը նոր ծառայություն է գործարկել, որի միջոցով օգտատերը կարող է որոշել, թե իր մահից հետո ինչ ճակատագիր պետք է ունենան իր ֆայլերը, գրում է Lifenews–ը։
Google–ը վիրտուալ կտակների ծառայություն է բացել
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. Google որոնողական համակարգը նոր ծառայություն է գործարկել, որի միջոցով օգտատերը կարող է որոշել, թե իր մահից հետո ինչ ճակատագիր պետք է ունենան իր ֆայլերը, գրում է Lifenews–ը։

«Կյանքը լի է անակնկալներով։ Եվ մենք մասնակիորեն կօգնենք ձեզ պատրաստվել դրանց։ Համենայն դեպս ասեք մեզ, թե ինչ անենք այն նամակները, լուսանկարները, փաստաթղթերն ու ձեր էջի տվյալները, եթե հանկարծ դուք այլևս չօգտվեք դրանցից»,– ասվում է ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Google համենայն դեպս» ծառայությունն իր գործը կանի, եթե օգտատերը չափից դուրս երկար ժամանակ որևէ ակտիվություն չդրսևորի համացանցում։

Ծառայությունն առաջարկում է նաև որոշել տվյալների ու ֆայլերի ճակատագիրը.. օգտատերը կարող է այն «կտակել» վստահելի անձանց կամ պարզապես նշի, որ դրանք հեռացվեն։

Նոր գործառույթը վերաբերում է Google–ի բոլոր ծառայություներին, որոնք կապված են աքաունթին, ներառյալ` տեսանյութերն ու լուսանկարները։-0-