Nokia–ն ներկայացրել է WP8 Lumia 925 նոր սմարթֆոնը
14.05.2013,
15:24
Nokia ֆիննական ընկերությունը ներկայացրել է Windows Phone 8 պլատֆորմով Lumia 925 նոր սմարթֆոնը, որը Lumia 920–ի լրամշակված տարբերակն է և հասանելի կլինի համաշխարհային շուկայում, Լոնդոնում կայացած շնորհանդեսի ժամանակ հայտարարել է Nokia–ի Smart Devices ստորաբաժանման նախագահ Ջո Հարլոուն (Jo Harlow), գրում է digit.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Nokia ֆիննական ընկերությունը ներկայացրել է Windows Phone 8 պլատֆորմով Lumia 925 նոր սմարթֆոնը, որը Lumia 920–ի լրամշակված տարբերակն է և հասանելի կլինի համաշխարհային շուկայում, Լոնդոնում կայացած շնորհանդեսի ժամանակ հայտարարել է Nokia–ի Smart Devices ստորաբաժանման նախագահ Ջո Հարլոուն (Jo Harlow), գրում է digit.ru–ն։
Lumia 925–ը կդառնա ալյումինե շրջանակում «փաթեթավորված» առաջին Nokia սմարթֆոնը, թեև կպահպանի կորպուսը և պլաստիկ կափարիչը սպիտակ, մոխրագույն կամ սև գույներով։ Չնայած նորարարությանը, սարքը գրեթե 50 գրամով թեթև է Lumia 920–ից։ 139–գրամանոց նոր սմարթֆոնն ունի 127,5×70,5×8,5 միլիմետր գաբարիտներ` նախորդից 3 միլիմետրով կարճ է և 2 միլիմետրով բարակ։ Նշենք, որ սմարթֆոնի անլար լիցքավորման համար նախատեսված հատուկ տուփը չի մտնում Lumia 925–ի կոմպլեկտի մեջ, սակայն այն կարելի է ձեռք բերել առանձին։
Ի տարբերություն ավելի վաղ ներկայացված Nokia Lumia 928–ի, նոր սմարթֆոնը հասանելի կլինի համաշխարհային շուկայում սկսած 469 եվրոյից առանց բջջային օպերատորների պայմանագրի։ Ինչպես ակնկալվում է, սմարթֆոնի վաճառքները կսկսվեն հունիսին Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում և Չինաստանում, ավելի ուշ` ԱՄՆ–ում և մի շարք այլ շուկաներում։ -0-