USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Nokia–ի նախկին աշխատակիցներն իրենց առաջին սմարթֆոնն են ներկայացրել

20.05.2013, 17:04
Jolla ֆինական ընկերությունը, որը հիմնվել է  Nokia–ի նախկին մշակողների կողմից, ներկայացրել է իր առաջին սմարթֆոնը։ Սարքը ծրագրվում է շուկա հանել 2013 թվականի վերջին 399 եվրոյով` առանց օպերատորի կցման, այսինքն` ցանկացած համատեղելի ցանցով օգտագործելու հնարավորությամբ, հաղորդում է cnews.ru–ն։
Nokia–ի նախկին աշխատակիցներն իրենց առաջին սմարթֆոնն են ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Jolla ֆինական ընկերությունը, որը հիմնվել է  Nokia–ի նախկին մշակողների կողմից, ներկայացրել է իր առաջին սմարթֆոնը։ Սարքը ծրագրվում է շուկա հանել 2013 թվականի վերջին 399 եվրոյով` առանց օպերատորի կցման, այսինքն` ցանկացած համատեղելի ցանցով օգտագործելու հնարավորությամբ, հաղորդում է cnews.ru–ն։

Սմարթֆոնը, որի ծանուցումն ակնկալվում էր մինչև մայիսի վերջ, զինված է 4.5–դյույմանոց էկրանով, երկմիջուկանի պրոցեսորով, 4G հնարավորությամբ և 8 ՄՊ տեսախցիկով, փոխվող մարտկոցով, 16 ԳԲ ներկառուցված հիշողությամբ և microSD հիշողության քարտերի հնարավորությամբ։ Սարքի կորպուսը կազմված է երկու կեսից, հետևի մասը կարելի է փոխել`ընտրելով մեկ ուրիշ գույն։ Ընկերության կայքում ներկայացված է փիրուզագույն և կարմրանարնջագույն տարբերակները։

Էկրանի թողունակությունը, մարտկոցի տարողունակությունը և պրոցեսորի հաճախականությունը չեն նշվում։ Սարքն աշխատում է Jolla ընկերության կողմից մշակած Sailfish OS պլատֆորմով։ Ընդգծվում է, որ սմարթֆոնն ունի նաև Android-հավելվածների հնարավորություն։

Sailfish OS օպերացիոն համակարգի ինտերֆեյսը հիմնված է վիզուալ, շոշափելիքի և ձայնային հետադարձ կապի ժեստերի վրա։ Փոխազդեցությունը կատարվում է ողջ էկրանով, օգտագործողը փոքրիկ վիրտուալ կոճակներ սեղմելու և սարքն ափում տեղափոխելու անհրաժեշտություն չունի, նշում են Jolla–ում։ Sailfish OS ինտերֆեյսում շեշտը դրվել է պատկերվող կոնտենտի վրա։

Օրինակ, արգելափակման էկրանը, տնային էկրանը և լաունչերը Sailfish OS–ում ուղղահայաց են տեղադրված, և դրանց միջև անցումն իրականացվում է ուղղահայաց ժեստի օգնությամբ։ Այսինքն` էկրանն արգելափակելու համար պետք է պարզապես վերև–ներքև անել։

Սմարթֆոնի վաճառքները ծրագրվում է սկսել Եվրոպայից։ Ավելի վաղ ասվում էր, որ Jolla–ն ծրագրում է վաճառքները սկսել սմարթֆոնների զարգացող շուկաներից մեկից` Չինաստանից։ Եվրոպայից հետո ընկերությունը մտադիր է նորույթը հանել նաև այլ երկրներ, բայց չի նշել, թե կոնկրետ որ և որ ժամկետներում։ -0-