USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Nokia-ի նոր ֆլագմանը կունենա OLED-էկրան և ծիածանաթաղանթի սքաներ

04.04.2017, 15:22
Ֆինական HMD Global ընկերությունը, որին պատկանում են Nokia ապրանքանիշի իրավունքները, այս տարի կթողարկի Nokia 9 ֆլագմանը։
Nokia-ի նոր ֆլագմանը կունենա OLED-էկրան և ծիածանաթաղանթի սքաներ

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ֆինական HMD Global ընկերությունը, որին պատկանում են Nokia ապրանքանիշի իրավունքները, այս տարի կթողարկի Nokia 9 ֆլագմանը։

Ինչպես գրում է hitech.vesti.ru–ն` հղում անելով  Nokia Power User–ին, սարքը կունենա օրգանական լուսադիոդներով 5.5 դյույմանոց էկրան (OLED), ինչպես նաև աչքի ծիածանաթաղանթի սքաներ, ինչպես Samsung Galaxy S8–ը։

OLED-էկրանի կետայնությունը, ինչպես նշել է ինսայդերը, կկազմի 2560x1440 պիքսել։ Սարքը կունենա Qualcomm Snapdragon 835 պրոցեսոր, 6 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ, 64 կամ 128 ԳԲ ֆլեշ–կուտակիչով, ինչպես նաև մատնահետքերի ցուցիչով։ Բացի այդ, սմարթֆոնը պաշտպանված կլինի խոնավությունից և փոշուց  IP68 ստանդարտով։

Nokia 9–ի հետնամասում տեղադրված կլինի 22–մեգապիքսելանոց տեսախցիկ  Carl Zeiss օպտիկայով, առջևից` 13 մպ խցիկ սելֆիի համար։

3800 մԱ*ժ տարողությամբ մարտկողը կունենա Quick Charge 4.0 արագ լիցքավորման տեխնոլոգիա։ Ամենայն հավանականությամբ, սարքը պատրաստված կլինի ալյումինիումից, և վերջապես, Nokia 9–ը զինված կլինի տարածական OZO Audio ձայնատեխնոլոգիայով`3D-ձայնը «բռնելու» և վերարտադրելու հնարավորությամբ։ -0-