«Կասպերսկու լաբորատորիան» պատենտավորել է առանց գաղտնաբառի ապակոդավորման տեխնոլոգիան
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Կասպերսկու լաբորատորիան» բջջային սարքերի տվյալների գաղտնաբառի և կոդավորման բանալիների վերականգնման տեխնոլոգիայի պատենտ է ստացել: Տեխնոլոգիան գործնականում ամբողջովին բացառում է գաղտնի տեղեկության վարկաբեկման հնարավորությունը և արդեն օգտագործվում է Android-ով Kaspersky Internet Security (KIS) բջջային սարքերի ԾԱ համար, ասում են ընկերությունում:
«Կոդավորումը վաղուց ապացուցել է իր հուսալիությունը գաղտնի տեղեկությունների պաշտպանության հարցում: Սակայն հաճախ մարդիկ մոռանում են կամ կորցնում են կոդավորված տվյալների հասանելիության գաղտնաբառերը,- բացատրում են «Լաբորատորիայում»: - Դա, մի կողմից, ստեղծում է կարևոր տեղեկատվության կորստի վտանգ` չէ՞ որ եթե գաղտնաբառը հնարավոր չէ վերականգնել, ապա անհնար կլինի վերականգնել նաև կոդավորված տվյալները: Մյուս կողմից, եթե գաղտնաբառը կարելի է վերականգնել, ապա առաջանում է արժեքավոր տեղեկության չարտոնված հասանելիության վտանգ, քանի որ գաղտնաբառերի պահուստային կրկնօրինակների պաշտպանության մեթոդը, որ օգտագործում է վենդորը, կարող է խոցելիություններ պարունակել»,- հաղորդում է cnews.ru-ն:
Մշակելով գաղտնաբառերի և կոդավորման բանալիների վերականգնման սեփական տեխնոլոգիան, որոնք օգտագործվում են բջջային սարքի տվյալների պաշտպանության համար, «Կասպերսկու լաբորատորիայի» մասնագետները ձգտել են գտնել փոխզիջում օգտագործման հարմարության և պաշտպանության մակարդակի միջև:
2013 թվականի փետրվարին «Լաբորատորիան» հայտնել է բուտկիտների` մինչև օպերացիոն համակարգի գործարկումը բեռնվող վիրուսների հայտնաբերման տեխնոլոգիայի պատենտի մասին: Ի վերջո, այս տարվա մարտին հայտնի է դարձել աղբից` համակարգի ռեեստրի անպիտան ճյուղերից, ֆայլերից, գործընթացներից ԱՀ-ն մաքրելու պատենտի մասին: -0-