Disney–ը «Աստղային պատերազմներ» ֆիլմի մոտիվներով խաղ է պատվիրել Electronic Arts–ին
07.05.2013,
12:26
Walt Disney Co.–ն պայմանագիր է կնքել Electronic Arts տեսախաղեր արտադրող ընկերության հետ։ Պայմանագրի համաձայն, ընկերությունը պետք է համակարգչային խաղեր մշակի, որոնցում գործունեությունը պետք է ծավալվի «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի աշխարհում։ Այս մասին հայտնել է Electronic Arts–ի թոփ–մենեջերներից մեկը ընկերության պաշտոնակն բլոգում։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Walt Disney Co.–ն պայմանագիր է կնքել Electronic Arts տեսախաղեր արտադրող ընկերության հետ։ Պայմանագրի համաձայն, ընկերությունը պետք է համակարգչային խաղեր մշակի, որոնցում գործունեությունը պետք է ծավալվի «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի աշխարհում։ Այս մասին հայտնել է Electronic Arts–ի թոփ–մենեջերներից մեկը ընկերության պաշտոնակն բլոգում։
Ավելի վաղ Disney–ը որոշել էր փակել LucasArts–ը, որը գնել էր Lucasfilms–ի հետ 2012 թվականին, հայտնում է rbc.ru–ն։
Պայմանագրում նշված պայմանավորվածությունների համաձայն, Electronic Arts–ը խաղեր կմշակի անհատական համակարգիչների և խաղային հավելվածների համար, իսկ Disney–ը խաղեր կմշակի սոցիալական կայքերի ու բջջային պլատֆորմների համար։ Գործարքի մանրամասները չեն նշվում։
Հարկ է նշել, որ Electronic Arts–ի կազմում են BioWare կանադական ստուդիան, որն ավելի վաղ արդեն ստեղծել է երկու խաղ «Աստղային պատերազմներ»–ի մոտիվներով, Knights of the Old Republic–ը և Star Wars–ը, The Old Republic–ը։-0-