Հայաստանի բանկերում արհեստական բանականությունն առաջին դասարանցու մակարդակի վրա է․ ԿԲ
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկային ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) օգտագործումը զարգացման փուլում է և դեռևս բավարար չափով տարածված չէ, չնայած տեխնոլոգիայի հսկայական ներուժին։
« Այսօր բանկային ոլորտում արհեստական բանականությունը կարելի է համեմատել առաջին դասարանում սովորողի հետ. նա պետք է մեծանա և սովորի կատարել բարդ առաջադրանքներ։ Եվ ինչպես երեխան, նրան պետք է ճիշտ «կերակրել»», – «Նովոստի–Արմենիա»–ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության տնօրեն Կոմիտաս Ստեփանյանը։
Նրա խոսքով, արհեստական բանականության «սնունդը» տվյալներն են։ Եթե չլինեն ճիշտ տվյալներ, նա չի կարող ճիշտ աշխատել։ Որքան մեծ է տվյալների բազան, այնքան ավելի ճշգրիտ են արհեստական բանականության պատասխանները։
Ստեփանյանը նշել է, որ փորձագետները ԱԲ տեխնոլոգիան համեմատում են առաջին iPhone-ի հետ, որը բջջային սարքերի աշխարհում ամբողջությամբ փոխեց մոտեցումները, պատկերացումները և ընկալումները։ Հիմա հասարակությունը գործ ունի մի տեխնոլոգիայի հետ, որի զարգացման ներուժն աներևակայելիորեն մեծ է։
Նրա խոսքով, արհեստական բանականությունն այսօր հայկական բանկերում հիմնականում օգտագործվում է չաթերում հարցերին պատասխանելու համար, օրինակ հաշվի մնացորդը ստուգելու կամ հաճախորդներին տեղեկատվություն տրամադրելու համար։
Ամբողջ հարցազրույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով