USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

«Գրիչը» չափում է ճնշումն ու փրկում հիպերտոնիկներին

30.05.2013, 11:55
Քվինսլենդի համալսարանի (Ավստրալիա)  գիտնականները արյան ճնշման նոր միջոց են կիրառել` զարկերակը հաշվելու տեխնոլոգիայի միջոցով։ Ինքնահոսի նմանվող կոմպակտ սարքը մի քանի րոպեում չափում է կենտրոնական զարկերակային ճնշումը, բավական է ընդամենը մեկ անգամ հպվել դրան դաստակով։
«Գրիչը» չափում է ճնշումն ու փրկում հիպերտոնիկներին
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Քվինսլենդի համալսարանի (Ավստրալիա)  գիտնականները արյան ճնշման նոր միջոց են կիրառել` զարկերակը հաշվելու տեխնոլոգիայի միջոցով։ Ինքնահոսի նմանվող կոմպակտ սարքը մի քանի րոպեում չափում է կենտրոնական զարկերակային ճնշումը, բավական է ընդամենը մեկ անգամ հպվել դրան դաստակով։

Սարքի միջոցով ստացված տվյալները ոչ միայն օգնում են բժիշկներին ճիշտ բուժում նշանակելու հարցում, այլև նախազգուշացնում են վտանգավոր երևույթների, օրինակ ուղեղի կաթվածի մասին, որը կապված է ճնշման կտրուկ բարձրացման հետ, գրում է cnews.ru–ն։

Գիտական խմբի ղեկավար Ջիմ Շարմանն ու նշված համալսարանի պրոֆեսոր Մայքլ Սթովասերը նշել են, որ իրենց հետազոտությունների արդյունքները կատարելագործում են զարկերակային ճնշման հսկողությունը, փոխում  հիպերտոնիկների բուժման մեթոդներն ու նվազեցնում սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկերը։-0-