ArmNet Awards 2013 ամենամյա մրցանակի անվանակարգերի հավակնորդներն են հայտարարվել Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայտարարվել են ArmNet Awards 2013 ամենամյա մրցանակի անվանակարգերի հավակնորդները, ովքեր ընտրվել են մրցույթի մասնագիտացված ժյուրիի կողմից, հայտնեցին մրցույթի կազմակերպիչները։
Հայկական վեբ–կայքերի և բջջային հավելվածների չորրորդ մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը մեկնարկել է նոյեմբերի 1–ց։ Նախագծի նպատակը մշակողների հայկական խմբերի կողմից ստեղծած լավագույն նախագծերի բացահայտումն ու պարգևատրումն է։
Մրցույթի հայտեր ներկայացրած 400 մասնակիցներից յոթ անվանակարգերում լավագույնների կոչման համար կպայքարեն հետևյալ մասնակիցները` «Դիզայն և հարմարավետություն» անվանակարգում ներկարացված են http://reincarnation.am, http://imyerevan.com, http://www.reanimania.com, http://submag.co.uk, «Նորարարություն» անվանակարգում` http://spottspot.com, https://www.truthly.me, http://360yerevan.com, http://www.cinpost.com, «Տեխնիկական կատարում» անվանակարգում` https://crossroad.com, http://currency.am, http://cult.am, http://varwar.com կայքերը։
ArmNet Awards մրցույթի հաղթողները կընտրվեն պրոֆեսիոնալ ժյուրիի անդամների և ժողովրդական քվեարկության միջոցով։ Մասնավորապես, բոլոր այցելուները SMS հաղորդագրության միջոցով կկարողանան քվեարկել իրենց նախընտրած կայքի համար: Քվեարկելու համար պետք է ուղարկել SMS 1041 կարճ համարին (1 SMS-ի գինը` 50 դրամ, ներառյալ ԱԱՀ), բովանդակության մասում նշելով նախընտրած մասնակից կայքի մասնակցության հատուկ համարը, որը կարելի է գտնել www.armnetawards.am կայքում: Մեկ կայքի օգտին յուրաքանչյուր բաժանորդ կարող է քվեարկել միայն մեկ անգամ, սակայն նույն բաժանորդը կարող է քվեարկել այնքան թվով կայքերի օգտին, որքան կցանկանա: Քվեարկության արդյունքում ամենաշատ ձայներ հավաքած կայքը կամ բջջային հավելվածը կճանաչվի «Ժողովրդական ընտրություն» անվանակարգի հաղթող:
ArmNet–ը բաղկացած է լինելու երկու բաղադրիչից` կայքերի մրցույթ և համաժողով` «Այս փոփոխվող բջջային աշխարհը» թեմայով, որի ընթացքում կլինեն տեղեկատվական տեխնոլոգիաների, խաղերի և բջջային հավելվածների ոլորտի ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան մասնագետների ելույթներ։
ArmNet–ի շրջանակում առաջին անգամ կանցկացվի StartUp Day, որի ընթացքում Սկոլկովոյի Սթարթափ–ակադեմիայի դասախոսներն աշխատանքային սեմինարներ կանցկացնեն սթարթափ–թիմերի և պոտենցիալ ներդրողների հետ, ինչպես նաև կկազմակերպեն «Սթարթափ մենամարտ», որի հաղթողը Սիլիկոնային հովտում ուսուցման դասընթաց անցնելու հնարավորություն կստանա։
ArmNet Awards հայկական կայքերի առաջին մրցույթն անցկացվել է 2010 թվականին։ Մրցույթին մասնակցել է մոտ 600 կայք, ևս մոտ 400–ը գրանցման ժամկետի ավարտից հետո են հայտ ներկայացրել և այդ պատճառով չեն ընդգրկվել մրցույթին մասնակցած ռեսուրսների ցուցակում։ ArmNet Awards մրցույթի գրան–պրին շնորհվել է Սերգեյ Փարաջանովի տուն–թանգարանին։
ArmNet միջազգային ամենամյա մրցույթի կազմակերպիչներն են Maeutica բրենդինգային գործակալությունը, Orange Armenia բջջային օպերատորը և «Ինտերնետ Հանրություն» հայկական հասարակական կազմակերպությունը։ Միջոցառման տեղեկատվական հովանավորը telecom.arka.am լրատվական պորտալն է։ -0-