USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-3

ArMath–ի թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը Պանամայում անցկացված FIRST Global ռոբոտաշինության հեղինակավոր առաջնությունում

03.11.2025, 17:42
Մրցաշարին մասնակցել է 192 թիմ 182 երկրներից
ArMath–ի թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը Պանամայում անցկացված FIRST Global ռոբոտաշինության հեղինակավոր առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ArMath-ի թիմը երկրորդ տեղն է զբաղեցրել Պանամայում անցկացված FIRST Global ռոբոտաշինության առաջնությունում, հաղորդում է Armath Engineering Makerspaces's Facebook–յան էջում։

Հայաստանի թիմը ներկայացրել են Դվինի միջնակարգ դպրոցի Արմաթ աշխատանոցի սան Դավիթ Ղազարյանը, Գավառի N 2 դպրոցի Արմաթ աշխատանոցի սան Օնիկ Հակոբյանը, Գավառի ավագ դպրոցի Արմաթ աշխատանոցի սան Վանիկ Մանուկյանը և Երևանի N 131 դպրոցի Արմաթ աշխատանոցի սան Մարի Օհանյանը։

FIRST Global-ը ռոբոտաշինության և ճարտարագիտության ամենահեղինակավոր միջազգային առաջնություններից է։ Այս տարի այն անցկացվել է Պանամայում։ Մրցաշարին մասնակցել է 192 թիմ 182 երկրներից։ Մրցույթի թեմատիկան ռոբոտների միջոցով բնապահպանական խնդիրների լուծումն էր։