USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Samsung–ը շարունակում է առաջատար մնալ հարթէկրան հեռուստացույցների համաշխարհային շուկայում

14.08.2012, 15:26
Թեև հարավկորեական Samsung Electronics ընկերությունը շարունակում է մնալ առաջատարի դիրքում հարթէկրան հեռուստացույցների համաշխարհային շուկայում, սակայն գլոբալ շուկայի այդ հատվածում նրա մասնաբաժինը կրճատվել է և ցածր է 20–տոկոսից, հաղորդում է tasstelekom.ru–ն` հղում անելով սեուլյան ԶԼՄ–ներին։
Samsung–ը շարունակում է առաջատար մնալ հարթէկրան հեռուստացույցների համաշխարհային շուկայում

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Թեև հարավկորեական Samsung Electronics ընկերությունը շարունակում է մնալ առաջատարի դիրքում հարթէկրան հեռուստացույցների համաշխարհային շուկայում, սակայն գլոբալ շուկայի այդ հատվածում նրա մասնաբաժինը կրճատվել է և ցածր է 20–տոկոսից, հաղորդում է tasstelekom.ru–ն` հղում անելով սեուլյան ԶԼՄ–ներին։

iSupply գործակալության տվյալներով, ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում աշխարհում վաճառված հարթէկրան հեռուստացույցների 19.2 տոկոսը Samsung Electronics–ի հոսքագծերից բերված արտադրանք է։ Եթե ընթացիկ տարվա առաջին եռամսյակում համապատասխան ցուցանիշը կազմում էր 20 տոկոս, ապա 2011 թվականի 4–րդ եռամսյակում` 22 տոկոս։

LG Electronics հարավկորեական ևս մեկ արտադրող հաևրթէկրան հեռուստացույցների շուկայում գրավում է երկրորդ տեղը, իսկ այս տարվա երկրորդ եռամսյակում նրա մասնաբաժինը կազմում է 13.2 տոկոս։

Համաշխարհային մյուս ցուցանիշներն էապես հետ են մնում հարավկորեականներից։ Ճապոնական Սոնիի մասնաբաժինը կազմում է ընդամենը 7.9 տոկոս, չինական TCL–ինը` 6.5 տոկոս, ճապոնական Toshiba–ինը` 5.8 տոկոս։

Այս տարվա երկրորդ եռամսյակում ողջ աշխարհում ընդհանուր առմամբ վաճառվել է 48.9 մլն հարթէկրան հեռուսատացույց, ինչը 3.6 տոկոսով ավելի է նախորդ եռամսյակից։ -0-