USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ամեն ամիս մեկ նորույթ։ Nokia–ն պատրաստվում է պլանշետ և հսկա սմարթֆոն ներկայացնել

13.08.2013, 17:12
Nokia–ն պատրաստել է մի շարք նորույթներ, որոնք կներկայացվեն մինչև 2013 թվականի ավարտը։ Ընկերությունը ծրագրում է ամեն ամիս նոր սարք ներկայացնել, հայտնում է Nokiapoweruser վեբ–կայքը, որն ունի ֆիննական արտադրողի ճանապարհային քարտեզը։
Ամեն ամիս մեկ նորույթ։ Nokia–ն պատրաստվում է պլանշետ և հսկա սմարթֆոն ներկայացնել
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Nokia–ն պատրաստել է մի շարք նորույթներ, որոնք կներկայացվեն մինչև 2013 թվականի ավարտը։ Ընկերությունը ծրագրում է ամեն ամիս նոր սարք ներկայացնել, հայտնում է Nokiapoweruser վեբ–կայքը, որն ունի ֆիննական արտադրողի ճանապարհային քարտեզը։

Սեպտեմբերի վերջին Nokia–ն ծրագրում է պլանշետ թողարկել։ Սարքը նախատեսված կլինի AT&T ամերիկյան օպերատորի համար։ Սակայն չի նշվում` կհայտնվի՞ արդյոք այն միջազգային շուկայում, գրում է  cnews.ru–ն։

Nokia–ի պլանշետի մասին լուրերը շուկայում առաջին տարին չէ, որ պտտվում են։ 2012 թվականի մարտին այդ ենթադրությունները հաստատել էր Nokia–ի դիզայնի գործադիր փոխնախագահ Մարկո Ահթիսահարին (Marko Ahtisaari)` հայտարարելով, որ նրանք մշակում են այդպիսի սարք, սակայն առայսօր պրոդուկտը չի ներկայացվել։

Ինչպես գրում է Nokiapoweruser–ը,  AT&T–ի համար նախատեսված Nokia պլանշետը կաշխատի Windows–ի կառավարմամբ, սակայն չի նշվում, թե կոնկրետ որ Windows–ի մասին է խոսքը` Windows 8, թե՞ Windows RT։ Այն, որ ընկերությունը Windows RT կընտրի, քիչ հավանական է` մեկ ամիս առաջ The Verge ռեսուրսը հայտնել է, որ արտադրողը դադարեցրել է այդ հիմքով պլանշետի մշակումը հօգուտ Windows 8–ի։
-0-