USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Արմենիա TV ընկերության հաղորդումները հնարավոր կլինի դիտել HD որակով

25.10.2012, 19:51
Ucom  ընկերության  բաժանորդներն այսուհետ հնարավուրություն  ունեն դիտելու Արմենիա TV ընկերության հաղորդումները HD որակով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Ucom ընկերության մամուլի ծառայությունից:
Արմենիա TV ընկերության հաղորդումները հնարավոր կլինի դիտել HD որակով

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ucom  ընկերության  բաժանորդներն այսուհետ հնարավուրություն  ունեն դիտելու Արմենիա TV ընկերության հաղորդումները HD որակով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Ucom ընկերության մամուլի ծառայությունից:

«Ucom  ընկերությունը  հեռուստատեսային  HD  ազդանշանը  Արմենիա  ԹիՎի հեռուստաընկերությունից  ստանում  և  բաժանորդներին  է  փոխանցում օպտիկամանրաթելային  մալուխով,  որի  շնորհիվ  էլ  հնարավոր  է  ունենալ  բարձր որակի  ազդանշան»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Նաև նշվում է, որ  Ucom  բաժանորդները  հնարավորություն  կունենան  օգտվել Արմենիա  TV-ի  HD  եթերից  առանց  հավելյալ  վճարի: 

Նշվում է նաև, որ Ucom  ընկերության  կողմից բնակարաններում  տեղադրված  հեռուստատեսային  բաժանորդային  սարքերը  ունեն HD  հնարավորություն,  միաժամանակ  բաժանորդի  հեռուստացույցը  պետք  է  ունենա HD  ընդունելու  հնարավորություն  և  միացած  պետք  է  լինի  բաժանորդային  սարքին HDMI մալուխով:

UCom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007թ.-ին և մի շարք ավանդական և ժամանակակից բարձրարդյունավետության ծառայություններ է մատուցում հեռահաղորդակցության հայկական շուկայի համար։ Ericsson ընկերությանաջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց, որն ընդգրկում է Հայաստանի մայրաքաղաք Երևանը՝տրամադրելով Ինտերնետի, IP-հեռախոսակապի և ինտերնետ-հասանելիության ծառայություններ:-0-