Հրապարակվել են Nokia–ի խորհրդավոր սարքի բնութագրերը
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. GFXBenc կայքում հայտնվել են P6095 աշխատանքային անվանումով Nokia–ի անհայտ սարքի արտադրողականության թեստի արդյունքները։
Ելնելով ներկայացված տվյալներից` սարքն աշխատում է Windows օպերացիոն համակարգով, զինված է այսօրվա դրությամբ ամենահզոր 4 միջուկով Qualcomm Snapdragon 800 պրոցեսորով, Adreno 330 գրաֆիկայով և 1371 x 771 պիկսելանոց էկրանով։
PhoneArena հրատարակությունը ենթադրում է, որ անհայտ սարքը Nokia–ի պլանշետն է, որն աշխատում է Windows RT օպերացիոն համակարգով։ Այս ենթադրությունը հիմնված է երկու պարամետրերի` օպերացիոն համակարգի տեսակի (Windows) և էկրանի թույլտվության վրա (այն մոտ է Microsoft Surface RT պլանշետի դիսփլեյի թույլտվությանը`1368 x 768)։
Ինչպես պարզաբանում է հրատարակությունը, GFXBench կայքում Windows Phone համակարգով աշխատող սարքերի թվում նշվում է «Windows Phone»–ը։ Այսպիսով, խոսքը դժվար թե սմարթֆոնի մասին է։
Nokia–ի պլանշետի մասին շուկայում արդեն երկար ժամանակ խոսում են։ 2012 թ.–ի մարտին այդ ենթադրությունները հաստատեց Nokia–ի դիզայնի գծով գործադիր փոխնախագահ Մարկո Ահտիսաարին (Marko Ahtisaari)` հայտարարելով, որ նրանք նման սարք են մշակում։–0–