USD
389.45
EUR
443.12
RUB
4.7797
GEL
141.62
2025 թ. ապրիլի 30, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

Երեխաների համար ռոբոտ–ընկեր Moxie–ն կխոսի հայերեն

09.02.2024, 17:09
Առավելագույնը 2 տարուց երեխաների համար ռոբոտ–ընկեր Moxie–ն կխոսի հայերեն
Երեխաների համար ռոբոտ–ընկեր Moxie–ն կխոսի հայերեն
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Առավելագույնը 2 տարուց երեխաների համար ռոբոտ–ընկեր Moxie–ն կխոսի հայերեն։ Այս մասին հայտնել է Moxie ռոբոտը ստեղծած Embodied, Inc. ընկերության հիմնադիր Պաոլո Փիրջանյանը «Արմենպրես»–ին տված հարցազրույցում։

Փիրջանյանն ընդգծել է, որ իրենց համար շատ կարևոր են անվտանգությունն ու գաղտնիությունը։

«Հենց սկզբից մենք շատ զգույշ ենք եղել՝ համոզվելու համար, որ այնտեղ կան անվտանգության բոլոր երաշխիքները: Ցանկացած տվյալ, որը մենք հավաքում ու օգտագործում ենք մեր արհեստական բանականության մոդելները վերապատրաստելու համար, ապանձնավորվում են: Ոչ մի կերպ հնարավոր չէ պարզել, որ այս խոսակցությունը եկել է այս ռոբոտից և հետո իմանալ, որ այս ռոբոտի օգտագործողը այսինչ մարդն է», – ասել է նա։

Embodied, Inc.-ն աշխատում է ռոբոտատեխնիկայի և արհեստական բանականության ոլորտում, ընկերությունը ստեղծել է Moxie AI ռոբոտին, որը Լաս Վեգասում անցկացվող CES 2024 կենցաղային էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսում արժանացել է գլխավոր մրցանակին «Արհեստական բանականություն» անվանակարգում։ Արհեստական բանականությամբ աշխատող Moxie ռոբոտը համարվում է հեղափոխական տեխնոլոգիա երեխաների զարգացման ոլորտում։–0–