«ԱրմենՏելը» DigiTec 2014 բիզնես ֆորումի շրջանակում կներկայացնի BlackBerry Enterprise Service նոր ծառայությունը
30.05.2014,
19:54
Երևանում հունիսի 20–21–ը նախատեսված DigiTec 2014 բիզնես ֆորումի ժամանակ «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) կներկայացնի BlackBerry Enterprise Service 10 (BES 10) նոր ծառայությունը, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանում հունիսի 20–21–ը նախատեսված DigiTec 2014 բիզնես ֆորումի ժամանակ «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) կներկայացնի BlackBerry Enterprise Service 10 (BES 10) նոր ծառայությունը, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նրա խոսքով` BlackBerry Enterprise Service–ը ամենաժամանակակից և նոր լուծումն է, որը թույլ է տալիս առանց մեծ ծախսեր անելու փոստի և հավելվածների որակյալ, երաշխավորված և պաշտպանված հասանելիություն ստանալ։
«Դա BlackBerry–ի լուծումների բոլոր դրական կողմերը ստանալու հնարավորություն է` միաժամանակ ունենալով քիչ թվով հեռախոսներ և չտեղադրելով բարդ և թանկարժեք սարքավորում», – ասաց Պյատախինը։
BlackBerry–ի լուծումների դրական կողմերի թվում նա նշեց հեռախոսների և ընկերության ՏՏ–ցանցի միջև տվյալների փոխանցման պաշտպանության բարձր մակարդակը, ինչը շատ կարևոր է ՏՏ տեղեկատվության անվտանգության համատեքստում։
Նրա խոսքով` մեկ այլ կարևոր կողմ է ընկերության բոլոր ներքին համակարգերի և լուծումների հասանելիությունը, որոնց նկատմամբ հասանելիությունը բջջային փոստից սահմանափակ է, սակայն BlackBerry–ին թույլ է տալիս գործողություններ կատարել բոլոր նմանատիպ ստանդարտ լուծումների հետ։ Առավելությունների թվում «ԱրմենՏել» ընկերության ղեկավարը նշեց ռոումինգում բջջային տրաֆիկի բավականին տնտեսող օգտագործումը։
«Հայաստանում արդեն հասանելի է լուծման օգտագործման հնարավորությունը, համակարգը թեստավորված է, այն տնտեսող է և շահավետ ոչ մեծ ընկերությունների համար, որոնք պատրաստ չեն լուրջ ռեսուրսներ ծախսել կորպորատիվ փոստի հասանելիության հարցում շարժական լուծման համար», – ասել է Պյատախինը։
«BlackBerry Enterprise Service» (BES) ծառայությունը սմարթֆոնի միջոցով տրամադրում է մշտական հասանելիություն գաղտնի բիզնես տեղեկատվությանը։ Ծառայությունը հնարավորություն տալիս աշխատել էլեկտրոնային փոստով, ինտեգրվում է MS Exchange և IBM Lotus Domino փոստային համակարգերի հետ։
«BlackBerry Enterprise Service» ծառայության առավելությունն այն է, որ հնարավորություն է տալիս օպերատիվ կերպով օգտվել ոչ միայն փոստային նամակագրությունից և ներքին կորպորատիվ հավելվածներից, այլև ապահովում է տվյալների փոխանցման գաղտնիությունը, որը ձեռք է բերվում ծածկագրման հատուկ ալգորիթմների օգտագործման և տրաֆիկի խտացման օգնությամբ։
Բացի այդ ծառայությունն իր մեջ միավորում է ուղարկվող տվյալների պաշտպանության առավել ժամանակակից միջոցներ, ապահովում է ճկուն և հարմար լուծում համակարգային ղեկավարման համար, ծառայությունը ներառում է մի շարք գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս կենտրոնացված և հարմար կերպով կառավարել բիզնես տեղեկատվությունը` ապահովելով աշխատակիցների միջև տվյալների արագ և տնտեսող փոխանցում` անկախ օրվա ժամանակից և դրանց գտնվելու վայրից։
BlackBerry Enterprise Service ծառայությունը կարելի է օգտագործել ինչպես Blackberry սմարթֆոնով, այնպես էլ Android և iOS օպերացիոն համակարգերով գործող սմարթֆոններով։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–