USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-273

Սոֆիա ռոբոտը կմասնակցի հայ–ֆրանսիական ֆորումին

02.10.2018, 17:52
ՄԱԿ–ի կողմից «մարդ» ճանաչված և քաղաքացիություն ստացած Սոֆիա բացառիկ ռոբոտը կմասնակցի Երևանում հայ–ֆրանսիական ֆորումի շրջանակում կազմակերպված բանավեճերին։
Սոֆիա ռոբոտը կմասնակցի հայ–ֆրանսիական ֆորումին

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՄԱԿ–ի կողմից «մարդ» ճանաչված և քաղաքացիություն ստացած Սոֆիա բացառիկ ռոբոտը կմասնակցի Երևանում հայ–ֆրանսիական ֆորումի շրջանակում կազմակերպված բանավեճերին, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը։ 

Հայ–ֆրանսիական գործարար ֆորումը կանցկացվի հոկտեմբերի 9–ին և 10–ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից անցկացվող միջոցառումների շրջանակում։

«Ֆորումի օրերին Երևանում է գտնվելու ֆրանսիացի գիտնական Լուի Պուզենը, ով համարվում է ինտերնետի «հայրերից» մեկը, ինչպես նաև աշխարհում միակ կատարյալ ռոբոտը` Սոֆիան», – նշել է Ադամյանը։

Նրա խոսքով, Երևանում կայանալիք գործարար ֆորումին կմասնակցի մոտ 360 ձեռներեց։
«Հատուկ նրանց համար հոկտեմբերի 9–ին կկազմակերպվի Digitec ՏՀՏ–ցուցահանդեսը», – ասաց Ադամյանը։–0–