Մինչև 2015 թվականը Երևանի GPS–քարտեզի ամբողջական տարբերակ կստեղծվի
17.01.2014,
16:24
Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրը մինչև 2015 թվականը Երևանի GPS ամբողջական քարտեզ կստեղծի, ուրբաթ լրագրողներին հայտնեց գերատեսչության ղեկավարի տեղակալ Աշոտ Մուսայանը։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրը մինչև 2015 թվականը Երևանի GPS ամբողջական քարտեզ կստեղծի, ուրբաթ լրագրողներին հայտնեց գերատեսչության ղեկավարի տեղակալ Աշոտ Մուսայանը։
Ըստ նրա, GPS կայաններ կտեղադրվեն նաև Հայաստանի մարզերում, Կոմիտեի, Նորվեգիայի Կադաստրի և քարտեզագրության գերատեսչության և սարքավորումների մատակարար Leica Geosystems ընկերության միջև պայմանավորվածությունների շրջանակում։
«Հայաստանի 12 բնակավայրում արդեն տեղադրվել է 12 ռեֆերենց–կայան։ Դա թույլ կտա մեզ մինչև մի քանի սանտիմետր ճշգրտությամբ ստանալ հանրապետության ցանկացած կետի կոորդինատները։ Նմանատիպ համակարգերն այսպիսի տեղեկություն տալիս են, օրինակ, Google քարտեզները, բայց դրանք այդպիսի ճշգրտություն չեն ապահովում»,– պարզաբանեց Մուսայանը։
Բացի այդ, նրա խոսքով, կշարունակվեն նոր տարածքները WGS -84 կոորդինատների քարտեզագրական համակարգում ընդգրկելու ուղղությամբ տարվող աշխատանքները։ -0-