USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+14

2025 թ․–ի կեսերին Հայաստանում կհայտնվի նոր սուպերհամակարգիչ՝ հիմնված Nvidia լուծումների վրա

10.01.2025, 16:23
NVIDIA-ից բավական մեծ չափի գնումներ ենք կատարել և արդեն 2025-ի կեսերից նաև հավելյալ մեկ գերհամակարգչային կենտրոն ենք ունենալու, ասել է նախարարը
2025 թ․–ի կեսերին Հայաստանում կհայտնվի նոր սուպերհամակարգիչ՝ հիմնված Nvidia լուծումների վրա

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը բաղադրիչներ է գնել ամերիկյան Nvidia ընկերությունից՝ երկրում երկրորդ սուպերհամակարգիչը գործարկելու համար։ Այս մասին ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ 

«ՀՀ կառավարությունը, սուպեր համակարգիչների, հատկապես արհեստական բանականության տարատեսակ GPU-ներով գերհամակարգչային կենտրոնների կառուցման ջատագով է, և բացի «Ազնավուր» գերհամակարգչային կենտրոնից, շուտով կավելանա նաև երկրորդ գերհամակարգիչը։ NVIDIA-ից բավական մեծ չափի գնումներ ենք կատարել և արդեն 2025-ի կեսերից նաև հավելյալ մեկ գերհամակարգչային կենտրոն ենք ունենալու։ Մենք հոգ ենք տանելու, որպեսզի գերհամակարգչային կենտրոններում գեներացվեն նոր գաղափարներ, նոր տեխնոլոգիաներ, գիտական նոր լուծումներ, որոնք, նախևառաջ, պետք է գան և ծառայեն մեր տնտեսության զարգացմանը»,- ասաց նա։

Նախարարի խոսքով, երկրորդ գերհամակարգչային կենտրոնը նախնական պայմանավորվածությամբ գործարկվելու է Երևանի պետական համալսարանում: Նախարությունն արդեն իսկ գործարկման մի շարք կարևոր հայտեր է ստացել դրա կիրառական նշանակման իմաստով՝ տարբեր թեմաներով, տարբեր տեխնոլոգիաների մասով, և այս ուղղությամբ կա տեսանելի դինամիկա։