Հայտնի է, թե երբ Apple–ը կսկսի ռոբոտների սերիական արտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Անցյալ շաբաթ Apple-ն անսպասելիորեն տարածեց հետազոտական փաստաթղթեր և տեսահոլովակ, որում ներկայացված է ընկերության ստեղծած սեղանի ռոբոտային լամպը: Հայտնի վերլուծաբան Մինգ-Չի Կուոյի կարծիքով՝ Apple-ի ռոբոտների սերիական արտադրությունը կարող է սկսվել 2028 թվականից ոչ շուտ, գրում է 3dnews.ru-ն։
Փորձագետը նման եզրահանգման է եկել այն բանից հետո, երբ հայտնվել է տեսանյութ, որը ցույց է տալիս, որ Apple-ն ունի ապագա ռոբոտային սարքի նախատիպը։
Ըստ Կուոյի, Apple-ը փորձարկում է ինչպես մարդանման, այնպես էլ այլ ձևի գործոնների ռոբոտներ, որոնք ապագայում կարող են օգտակար լինել խելացի տան էկոհամակարգում: Ինչպես նշվել է ավելի վաղ, առաջիկա մի քանի տարիների ընթացքում Apple-ը հույս ունի թողարկել ռոբոտային խելացի բարձրախոսի և պլանշետի հիբրիդ, որը կարող է ավտոմատ կերպով շրջվել ճիշտ ուղղությամբ և ինքնուրույն հետևել օգտատիրոջը: