USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+9

Մասկը դատի կտա Apple–ին հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար

12.08.2025, 15:48
Ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Apple-ը խախտում է հակամենաշնորհային օրենսդրությունը՝ սահմանափակելով մրցակցությունը արհեստական բանականության ոլորտում
Մասկը դատի կտա Apple–ին հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Apple-ը խախտում է հակամենաշնորհային օրենսդրությունը՝ սահմանափակելով մրցակցությունը արհեստական բանականության (AI) ոլորտում: Այս մասին գործարարը գրել է X սոցիալական ցանցի իր էջում:

Մասկի խոսքով, կորպորացիան թույլ չի տալիս OpenAI–ից բացի որևէ մեկին զբաղեցնել առաջին հորիզոնականը AppStore–ի հավելվածների «Արհեստական բանականություն» կատեգորիայի վարկանիշում։ Միաժամանակ X կամ Grok հավելվածները ներառված չեն App Store–ի Must Have բաժնում, չնայած, որ X–ի նորությունների հավելվածների շարքում առաջատարն է աշխարհում, իսկ Grok–ը զբաղեցնու է 5–րդ տեղը բոլոր հավելվածների շրջանում։

Մասկը նշել է, որ այս իրավիճակը «հակամենաշնորհային օրենսդրության միանշանակ խախտում է», և իր xAI ընկերությունն առաջիկայում կդիմի դատարան։

Օգոստոսի 10–ին OpenAI–ի o3 արհեստական բանականությունը վստահ հաղթանակ է տարել Մասկի xAI ընկերության կողմից մշակված Grok 4 մոդելի նկատմամբ Kaggle AI Exhibition շախմատային առաջնության եզրափակչում։ Եզրափակիչն ավարտվել է 4։0 հաշվով՝ հօգուտ o3–ի, ինչը լրացուցիչ սրություն է հաղորդում OpenAI–ի համահիմնադիր Սեմ Ալթմանի և Մասկի միջև առկա վաղեմի մրցակցությանը։ Նշենք, որ Մասկն ավելի վաղ փորձել է ձեռք բերել OpenAI–ին։