USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+9

Արհեստական բանականությունը գործիք է Հայաստանի մրցունակությունը բարձրացնելու համար․ Eqwefy–ի գլխավոր տնօրեն

24.02.2025, 13:39
Արհեստական բանականությունը ևս մեկ գործիք է, որը կարող է ուժեղացնել Հայաստանի դիրքերը, հայտարարել է Eqwefy հայկական ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Սամսոն Ավետյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում
Արհեստական բանականությունը գործիք է Հայաստանի մրցունակությունը բարձրացնելու համար․ Eqwefy–ի գլխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Արհեստական բանականությունը ևս մեկ գործիք է, որը կարող է ուժեղացնել Հայաստանի դիրքերը, հայտարարել է Eqwefy հայկական ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Սամսոն Ավետյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

«Ցանկացած տեխնոլոգիա, եթե երկիրը կարողանում է այն կիրառել, բարձրացնում է նրա մրցունակությունը։ Այս տեսանկյունից ԱԲ-ն ևս մեկ գործիք է, որը կարող է ուժեղացնել Հայաստանի դիրքերը։ Մենք պետք է տեխնոլոգիապես զարգանանք և ավելի մրցունակ դառնանք», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կարող է արհեստական բանականության միտումն ազդել հայկական շուկայի վրա։

Ավետյանը նաև նշեց, որ այս ուղղությամբ արդեն կան որոշայի հաջողություններ և հեռանկարներ։

«Իհարկե, կան ենթակառուցվածքային խնդիրներ և ապարատային ռեսուրսների հասանելիության հետ կապված հարցեր, բայց սրանք արդեն տեխնիկական նրբություններ են որոնք կարելի է լուծել։ Ընդհանուր առմամբ, միտումը դրական է, և դրա զարգացումն օգտակար կլինի Հայաստանի համար», – ավելացրեց նա։

Ամբողջ հարցազրույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։