USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+10

SMS-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ՄԱՏՉԵԼԻ, ՀԱՐՄԱՐ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ

24.07.2009, 21:19
Ժամանակակից աշխարհում բջջային հեռախոսը դարձել է մարդու անփոխարինելի ուղեկիցը։ Այս սարքը, թերևս, դժվար է հեռախոս անվանել։
SMS-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ՄԱՏՉԵԼԻ, ՀԱՐՄԱՐ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/.  Ժամանակակից աշխարհում բջջային հեռախոսը դարձել է մարդու անփոխարինելի ուղեկիցը։ Այս սարքը, թերևս, դժվար է հեռախոս անվանել։ Աշխարհի շատ երկրներում այն փոխարինում է ոչ միայն նոթատետրը, հեռախոսագիրքը, տեսա և ձայնարկիչը, ֆոտոխցիկը, այլև արդեն հեռուստացույցը, կենցաղային տեխնիկայի հեռակառավարման վահանակը և անգամ համակարգիչը։

Ինչպես ողջ աշխարհում, Հայաստանում ևս բջջային հեռահաղորդակցման ոլորտում ձայնային կապից հետո  ամենահայտնի, պարզ և առավել օգտագործվող տեխնոլոգիան կարճ հաղորդագրությունների SMS ծառայությունն է։

SMS-տեխնոլոգիան ստեղծվել է 1991 թվականին։ Բջջային կապի բաժանորդների կտրուկ աճին զուգահեռ SMS-տեխնոլոգիան պահանջված և գրավիչ դարձավ հիմնականում երիտասարդության համար։

Աստիճանաբար հաղորդագրությունները դադարեցին պարզապես բջջային կապի միջոց լինելուց և սկսեցին կիրառվել հասարակութայն կենսագործունեության տարբեր ոլորտներում՝ քաղաքական քարոզչությունից, հեռուստաքվերակությունից մինչև ֆինանսաբանկային համակարգ, գովազդային գործակալություններ, սուպերմարկետներ, պետական և հասարակական կազմակերպություններ։

Տնտեսվարող սուբյկետները հասկացան, որ SMS-ի միջոցով իրենք կարող են անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել իրենց հաճախորդներին և գործընկերներին ավելի մատչելի գնով, քան դա հնարավոր էր նախկինում՝ մամուլի, հեռուստատեսության կամ ռադիոյի միջոցով։

Հայաստանում SMS-տեխնոլոգիաների վրա հիմնված ծառայությունները սկսեցին ձևավորվել 2007 թվականից։ Այս ոլորտում Mobbis ընկերությունն առաջիններից մեկն էր։ 2009 թվականի հունվարին Mobbis ընկերությունը գործարկել է MOBIPACE 2.0. տեղեկատվական համակարգի նոր SMS տարբերակը։

MOBIPACE համակարգը ինտերնետ-համակարգ է, որը թույլ է տալիս ինչպես կազմակերպություններին, այնպես էլ առանձին անձանց համակարգչի օգնությամբ հաղորդագրություններ ուղարկել աշխարհի ավելի քան 200 երկրներ։

MOBIPACE 2.0 համակարգի նոր տարբերակը թույլ է տալիս հատուկ հեռախոսագրքում ֆիքսել կազմակերպության հաճախորդների հեռախոսահամարները տարբեր կատեգորիաներով, հաղորդագրություն ուղարկել որոշակի պահի, ինչպես նաև նշել ժամանակը, թե երբ հաղորդագրություններն ինքնաբերաբար ուղարկված կլինեն և կհասցվեն հասցեատիրոջը հաշված վայրկյանների ընթացքում։

SMS-տեխնոլոգիաների շուկաների նորարարությունների թվում Հայաստանում SMS COMPASS համակարգն է։ Տվյալ ծառայությունը ներկայացված է Mobbis ընկերության նորագույն լուծումներից մեկով, որի շնորհիվ Հայաստանի բջջային օպերատորների բաժանորդները (ֆիզիկական անձինք) կարող են անվճար տեղեկատվություն ստանալ զեղչերի և ապրանքների հատուկ առաջարկների մասին, իսկ ընկերությունները ևս մեկ հնարավորություն կստանան գովազդային բյուջեի օպտիմալ օգտագործման համար։

SMS COMPASS ծառայությունից օգտվելու համար բաժանորդը գրանցվում է իրեն հետաքրքրող ապրանքների կատեգորիաներին համապատասխան և տեղեկատվություն է ստանում միայն տվյալ կատեգորիային պատկանող ընկերությունների առաջարկությունների վերաբերյալ։


Հայաստանում SMS ծառայություններ տրամադրող մյուս խոշոր ընկերությունը 2007 թվականից գործող «Նիկիտա» ընկերությունն է։ Կարճ ժամանակահատվածում «Նիկիտա Մոբայլը» բազմաթիվ ինտերակտիվ SMS-ակցիաներ է իրականացրել հայկական առաջատար ԶԼՄ-ների հետ։

«Նիկիտա» ընկերությունը համակարգչային խաղերի և բջջային ծառայությունների խոշորագույն արտադրող է, ռուսական առաջին խաղային ընկերություն է։ Այն հիմնվել է 1991թ. հոկտեմբերի 14-ին։ Ներկայումս ընկերությունում աշխատում է ավելի քան 250 աշխատակից, ովքեր հաջողությամբ զարգացնում են երկու հիմնական ուղղություններ՝ խաղերի մշակում և լիցենզավորում անհատական համակարգիչների համար և բջջային կապին օպերատորների բաժանորդներին լրացուցիչ զվարճալի ծառայությունների մշակում և տրամադրում։

Միաժամանակ, որոշ կանխատեսումների համաձայն, մոտակա տարիներին SMS-ին փոխարինելու կգա е-mail-ը։ Նման կանխատեսումները կապված են կոնվերգենտ սարքերի, այլ կերպ ասած, սմարտֆոնների արտադրության աճի և վաճառքի հետ։ Դրանով իսկ e-mail-ը ներկայացվում է արդեն ոչ թե մրցակից, այլ SMS-ի հակառակորդ։

Սակայն հարկ է նկատի ունենալ, որ հայկական իրականության պայմաններում էսէմեսները մի կողմից ցույց են տալիս իրենց կենսունակությունը, մյուս կողմից՝ հասարակության կողմից պահանջված լինելը։

Բացի այդ, «Նիկիտա Մոբայլ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Յաղջյանի խոսքերով, ներկայումս շատ բուռն զարգանում են SMS-միկրովճարների, այսինքն, ինտերնետ-կայքերի օգնությամբ ծառայությունների վճարման համակարգերը, սակայն տվյալ ծառայությունն անհնար է ապահովել, կարծես թե, ավելի կատարելագործված սմարտֆոնների հաշվին։

«Օրինակ, տարբեր սոցիալական ցանցերին, ինչպես նաև համակարգչային խաղերին մասնակցելու վճարումները կատարվում են SMS-ի միջոցով։ Այսպիսով՝ SMS-ների՝ սմարտֆոններով փոխարինման վտանգ առաջիկայում գորյություն չունի»,- ասաց Յաղջյանը։

Նկատի առնելով հասարակության տնտեսական բարեկեցության մակարդակը և SMS-տեխնոլոգիաների զարգացման ընդհանուր միտումները՝ դժվար թե մոտակա տարիներին Հայաստանում կարճ հաղորդագրությունները՝ որպես նյութապես մատչելի և հաղորդագրության հարմար ձև, փոխարինվեն ավելի բարձր մակարդակի տեխնոլոգիաներով։ -0-