#ԴՈԼԱՐ
Ամերիկացիները միլիոնավոր դոլարներ են կորցրել Ռուսաստանում
Net Element International (NETI) ամերիկյան կորպորացիան իր եռամսյակային հաշվետվությունում հայտնել է, որ չի կարողանում ստանալ 3.8 մլն դոլարը, որ խոստացել է վճարել SMS-վճարումների կորպորացիային պատկանող TOT Money ռուսական պրովայդերի նախկին գլխավոր տնօրեն Ցախայ Կացաևը, հաղորդում է Cnews.ru–ն։Twitter–ը բորսա է գնում մեկ միլիարդ դոլարի հետևից
Twitter Inc. ընկերությունը պաշտոնապես փաստաթղթեր է ներկայացրել բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման (IPO) համար, հաղորդում է Reuters–ը։ Չնայած վերջին երեք տարվա ընթացքում շահույթի բացակայությանը, Twitter Inc.–ը հայտարարում է, որ մտադիր է ներդրողներից 1 մլրդ դոլար ներգրավել։ Վերլուծաբանների կարծիքով` այդ գումարը նշվել է գովազդային նպատակներով։ Ենթադրվում է, որ Twitter–ի բաժնետոմսերը բորսայում կտեղաբաշխվեն 2013 թ.–ի նոյեմբերին, գրում է РБК–ն։
16.08.2013, 15:49